Թեժ բանավեճ նախկին պատգամավորի և ռեժիսորի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հրապարակախոս Կարինե Հակոբյանի համոզմամբ՝ այն, ինչ կատարվում է վերջին օրերին, ապացուցում է, որ Հայաստանում տեղի ունեցողը ճիշտ և ճիշտ 1937 թվականի հակառակ պատկերն է ներկայացնում, քանի որ 1937 թվականին հանդես էին գալիս միայն դատախազներն, իսկ այսօր ամբիոն են տրամադրում փորձագետներին և դատապաշտպաններին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հրապարակախոսը՝ շեշտելով, որ 2-րդ նախագահի շուրջ կատարվողն ու դրա արձագանքը բնական է։

«Որքան պաշտոնը բարձր է լինում, որքան իրավունքները մեծ են լինում, այնքան մեծ է լինում նաև պատասխանատվությունն ու հասարակության կողմից պահանջը, հետևաբար, բոլորս պետք է նեցուկ լինենք  և կարողանանք դնել այն պետականության հիմքերը, որը ցանկանում էինք դնել  1990-ական թվականներին, սակայն չդրեցինք»,- ասաց Կարինե Հակոբյանը։ 

Հրապարակախոսի այս դիտարկման հետ չհամաձայնեց ասուլիսին ներկա Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը՝ ընդգծեց, որ ակնհայտ է, որ բռնի կերպով իշխանությունը պատկանում է այն իշխանավորին, որը դիրք է գրավել: «Ակնհայտ է, որ բռնի կերպով, օգտվելով իշխանական լծակներից, ժողովրդի իրավունքը, որն ամրագրված է Սահմանադրության մեջ, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդ իշխանությունը 1996 թվականից սկսած պատականում է իշխանավորներին, որոնք դիրք են գրավել։ Ես հույս ունեմ, որ վերադարձ կլինի նախկին դեպքերին, որովհետև, այս սահմանադրական խախտումների ճարտարապետը Լևոն Տեր-Պետրոսյանն է»,- ասաց նախկին պատգամավորը՝ նշելով, որ քանի որ 96 թ․ չէր դատապարտվել, ուստի  Ռոբերտ Քոչարյանն օգտվեց արդեն եղած նախադեպից։

Կարինե Հակոբյանը շտապեց հակադարձել՝ շեշտելով, որ չի կարելի 1996 թ․ դեպքերը բերել և համեմատել 2008 թվականի դեպքերի հետ, ինչին ի պատասխան Արշակ Սադոյանը նշեց, որ հենց 96 թվականի դեպքերն էին 2008 թվականի մարտիմեկյան ոճրագործության նախադեպը, հետևաբար նախորդի դրդողն ու ճարտարապետը պետք է առաջին հերթին պատժվեր։

Ասուլիսին մասնակից ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն էլ նկատեց, որ ազգի կեսը կատարվածի մեջ մեղավորություն ունի, քանի որ ազգի կեսը եղել է թալանչի, իսկ ինչ վերաբերում է հասարակության այսօրվա արձագանքին, ապա ընդգծեց, որ հասարակությունը հավատում է ներկայիս իշխանություններին, հետևաբար,  պետք է թողնել, որ իշխանությունները զբաղվեն իրենց գործով։

Նիկոլայ Ծատուրյանի այս արտահայտությունը հունից հանեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանին։ «Ազգի կեսը բռնի զավթե՞լ է իշխանությունը, ազգի կեսը տասը մարդո՞ւ է սպանել տվել, ազգի կեսը սնայպերնե՞ր է շարել կտուրների վրա, ո՞նց կարող է ազգի կեսը մեղք ունենա նման ոճրագործ մարդու հանցագործության համար, թե՞ հայ ազգի մեջ մեկ-երկու թափթփուկներ կան, որոնք պատրաստ են միլիարդներ դիզելու համար մարդկանց արյուն թափել»,-ասաց նա։

Ի պատասխան էլ Նիկոլայ Ծատուրյանը հարցրեց Արշակ Սադոյանին․ «Մի բան չեմ կարողանում հասկանալ, որ Նիկոլն արած չլիներ այս ամենը, ո՞նց էիք խոսելու»։

Հարցին նախկին պատգամավորն էլ արձագանքեց․ «Դուք կա՛մ Հայաստանի քաղաքացի չեք՝ չնայած մտավորական եք, կա՛մ չգիտեք։ Ես նոր եմ խոսում հա՞, պարզվում է, որ Նիկոլի պատճառով եմ խոսում»։

 

Մանրամասները տեսանյութում։