«Թուրքիան այն երկիրը չէ, որը չունի այլընտրանք». Էրդողանի խոսնակը՝ F-35-ների մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ամերիկյան «F-35» ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված խնդրի մասին. տեղեկացնում է ermenihaber-ը:

Միջանկյալ նշենք, որ ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի՝ 100 նման ինքնաթիռ պետք է մատակարարվի Թուրքիային։ Մինչև հիմա Թուրքիան ստացել է միայն 2 միավոր F-35: Մնացած 98-ի ճակատագիրը անհայտ է, քանի որ ԱՄՆ-ի կոնգրեսը թուրք ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ժամանակավորապես սառեցրել է դրանց մատակարարումը։ Նման պատճառներից մեկն այն է, որ Թուրքիայում ազատ չի արձակվում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Վաշինգտոնը արդեն մի քանի անգամ սպառնացել է Թուրքիային, որ եթե հոգևորականը ազատ չարձակվի, ապա Անկարայի դեմ կկիրառվեն պատժամիջոցներ։

Էրդողանի խոսնակի խոսքերով՝ Թուրքիայի համար անընդունելի են  ԱՄՆ-ի սպառնալիքները։

«Թուրքիան երբեք չի հրաժարվի իր հիմնական դիրքորոշումից։ Նրանք, ովքեր կոնգրեսի օրակարգ են բերել F-35-ները Թուրքիային չմտակարարելու հարցը, պետք է իմանան հետևյալը. սա միջազգային գործընկերային նախագիծ է։ Թուրքիան էլ այդ նախագծի գործընկեր երկրներից է։ Մինչև հիմա մենք նախագծի շրջանակներում  900 մլն դոլար ենք վճարել։ Առաջին ինքնաթիռները հանձնվել են թուրք օդաչուներին, որոնք արդեն փորձնական թռիչքներ են իրականացնում», ասել է Քալընը։

Վերջինս իր խոսքում նշել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի Բրանսոնի գործի պատճառով նման քայլ իրականացնել Թուրքիայի դեմ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը գնա այդ քայլին, ապա Թուրքիան դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան։
 
«Թուրքիան հեշտ զոհաբերվող երկիր չէ։ Դա պետք է բոլորը իմանան։ Թուրքիան այն երկիր չէ, որը չունի այլընտրանք, լինի դա F-35-ներ հարցը, կամ մեկ ուրիշ հարց։ Բոլորը պետք է հարգանք ցուցաբերեն հոգևորական Բրանսոնի դեմ իրականացվող դատավարության նկատմամբ»։

Քալընը ընգծել է, որ խոսք անգամ լինել չի կարող, որ դրսից ինչ-որ ուժեր կարողանան հրահանգներ տալ թուրքական դատարանին՝ Բրանսոնի դատական գործընթացի հետ կապված։

Վերջում Քալընը հույս է հայտնել, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը կլուծվի դիվանագիտական ճանապարհով։ Նա խորհուրդ է տվել ամերիկացի պաշտոնյաներին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն երկկողմ հարաբերություններին։