«Ես մեղավո՞ր եմ, որ ծնողներս ինձ լքել են»․ վագոն-տնակում ապրող Հեղինեի երեխաներից մեկը քաղցկեղ ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան այգիներում գտնվող կիսաքանդ վագոն-տնակում է ապրում «Զատիկ» մանկատան նախկին սան Հեղինե Գրիգորյանը՝ երկու երեխաների հետ։ Հեղինեն պատմում է՝ երեխաներն առողջական լուրջ խնդիրներ ունեն։ 3-ամյա դուստրը, որ քաղցկեղ ունի, այս պահին Վրաստանի հիվանդանոցներից մեկում է բուժում ստանում, մյուս՝ 10-ամյա դուստրն էլ «երևանյան հիվանդություն» ունի։

Հեղինեն ասում է՝ փոքր դուստրը կորոնավիրուսային համավարակի ժամանակ սահմանների փակ լինելու պատճառով Վրաստանում է ծնվել։ Երեխայի թանկարժեք դեղերի համար ստիպված է եղել գումար հայթայթել սոցցանցերի օգնությամբ։ Ասում է՝ միայն թաղապետարանն է վերջերս մի փոքր վառելափայտով օգնել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին՝ գրանցում ունենալու համար Հեղինեն պետք է դիմի անձանագրային բաժանմունք, իսկ սոցիալապես անապահով ընտանիքի կարգավիճակ ստանալու համար պետք է ներկայանա միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որից հետո ծառայության աշխատակիցները կայցելեն ու կարիքների գնահատում կիրականացնեն։ Մինչ կլինի կարիքների գնահատում և կորոշվի թոշակ ու նպաստ հատկացնելու հարցը, Հեղինեն պատմում է՝ փողոցում էր ապրում, մոտ մեկ տարի առաջ են իրեն բերել այս վագոն-տնակ։ Տարբեր մարդիկ օգնել են, որ տնակը մի փոքր տան տեսք ստանա, սակայն հիգիենիկ պայմաններ չկան, խմելու ջուր ևս չունեն։

Երբ մեծ դուստրը դպրոցում է լինում, այդ ժամանակ էլ մայրը գնում է անձեռոցիկներ վաճառելու։ Հետո վերադառնում է, մի փոքր տաքացնում տարածքը ու փորձում ուտելիքի հարցը լուծել։

Հեղինեի 10-ամյա դստեր՝ Ջուլիետայի երազանքն էլ քրոջն առողջ և իր ու մայրիկի կողքին տեսնելն է։ Մոր խոսքով՝ դպրոցում լավ է սովորում, գրքեր է սիրում կարդալ և, ինչպես Հեղինեն է ասում, մեծի պես է խոսում ու հասկանում իրեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան