Զելենսկին անդրադարձել է հարցին՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է հաղթել պատերազմում առանց դաշնակիցների օգնության

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որն ԱՄՆ-ից վերադառնալիս ժամանել է Օսլո, հայտարարել է, որ իր առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդումը։ Այս մասին գրում է Reuters-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր մենք խոսել ենք և կխոսենք կոնկրետ բաների մասին, որոնք կարող են փրկել հազարավոր ու հազարավոր ուկրաինացիների կյանքեր, ինչպես նաև մեծացնել ճնշումը ագրեսորի նկատմամբ»,- ասել է Զելենսկին Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ռուս զինվորականները չորեքշաբթի գիշերը բալիստիկ հրթիռներով հարձակվել են Կիևի վրա՝ երեք օրվա ընթացքում երկրորդ անգամ։ Զելենսկին ասել է, որ գիշերային հարձակման ժամանակ Ռուսաստանը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները։

Նա նաև պատասխանել է հարցին՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է պատերազմում հաղթել առանց արևմտյան դաշնակիցների աջակցության։

«Ինչպես գիտեք՝ լայնամասշտաբ պատերազմի առաջին օրերին՝ փետրվարի 24-ին, մենք իսկապես մենակ էինք։ Դժվար էր ու շատ դժվար։ Ողբերգական շրջան մեզ ու մեր ժողովրդի համար։ Դուք տեսաք, թե ինչպես էր մեզ համար։ Մենք գրեթե օկուպացված էինք։ Բայց մենք չփախանք, չհեռացանք և ընդունեցինք այս պայքարը։ Այսպիսով, երբ դուք հարցնում եք՝ արդյո՞ք դա հնարավոր է անել առանց օգնության․․․ հնարավոր է դա անել այնպես, ինչպես եղել է: Այսինքն՝ դժվար է, շատ մարդկանց ես կորցնում։ Իսկ եթե չես ուզում կորցնել քո ժողովրդի կյանքը, զավակներիդ, քեզ անպայման պետք է իսկական հզոր պաշտպանական վահան՝ սկսած ինքնաթիռներից, վերջացրած հրետանինով»,- նշել է նա։

Իր հերթին, Նորվեգիայի վարչապետ Ստյորեն ասել է, որ Օսլոն 3 միլիարդ կրոն (273 միլիոն դոլար) կնվիրաբերի Ուկրաինային։ Այս միջոցները հանդիսանում են խորհրդարանի կողմից նախապես համաձայնեցված փաթեթի մի մասը:

Էմմա Չոբանյան