Գերմանական արտահանումը ԱՊՀ երկրներ կտրուկ աճում է

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Գերմանական արտահանումը նախկին ԽՍՀՄ երկրներ՝ բացառությամբ Ռուսաստանի, վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել է։ Այս մասին են վկայում դեկտեմբերի 13-ին հրապարակված Վիճակագրության դաշնային ծառայության տվյալները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով, 2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում արտահանումն այդ երկրներ աճել է 30 տոկոսով՝ հասնելով 7,3 միլիարդ եվրոյի։ Միաժամանակ, Գերմանիայից Ռուսաստան ապրանքների մատակարարումները նվազել են 39,1 տոկոսով՝ հասնելով 7,6 միլիարդ եվրոյի։ Դիտորդները ենթադրում են, որ շատ ապրանքներ Ռուսաստան են գնում ԱՊՀ երկրների միջոցով՝ շրջանցելով Ուկրաինայի դեմ պատերազմի համար Եվրամիության սահմանած պատժամիջոցները։

ԱՊՀ երկրներից գերմանական արտահանման մեծ մասն ուղղվել է Ղազախստան՝ 32 տոկոսով ավելանալով հասնելով 2,8 միլիարդ եվրոյի (51-րդ տեղը ներմուծող երկրների թվում): Գերմանիայից Բելառուս ապրանքների մատակարարումներն է՛լ ավելի են աճել՝ 40,8 տոկոսով՝ մինչև 1,5 միլիարդ եվրո։ Գերմանիայի առևտրաշրջանառությունը Ղրղզստանի հետ տարվա ընթացքում ամենաշատն աճել է՝ 180,1 տոկոսով՝ մինչև 591 մլն եվրո։ Միաժամանակ, Ուզբեկստան ապրանքների մատակարարումները կրճատվել են 4,2 տոկոսով՝ հասնելով 846 մլն եվրոյի։

ԱՊՀ երկրներ մատակարարումների հիմնական մասը գերմանական մեքենաներն ու դրանց պահեստամասերն էին։ Այս ոլորտում արտահանումն աճել է 65 տոկոսով՝ հասնելով 2,1 միլիարդ եվրոյի։ Այլ կարևոր արտահանումներն են արդյունաբերական սարքավորումները (աճը՝ 38,7%, մինչև 1,6 մլրդ եվրո) և քիմիական արտադրանքը (+20,5% մինչև 640 մլն եվրո):

«Գերմանական արտահանումը Ռուսաստան, Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառման սկզբից ի վեր, կտրուկ նվազել է 2022 թվականի մարտից և դրանից հետո մնացել է ցածր մակարդակի վրա»,- ասվում է Վիճակագրական ծառայության զեկույցում:

2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում 7,6 միլիարդ եվրոյի գերմանական ապրանքներ են վաճառվել Ռուսաստանին։ Այսպիսով, Ռուսաստանը Գերմանիայի առևտրային գործընկերների ցուցակում զբաղեցնում է 32-րդ տեղը (մեկ տարի առաջ 22-րդ տեղում էր)։

Ռուսաստանի Դաշնություն մատակարարումների ամենամեծ նվազումը գրանցվել է արդյունաբերական սարքավորումների (-49,3% մինչև 1,2 մլրդ եվրո), դեղագործական արտադրանքի (-28,5% մինչև 1,9 մլրդ եվրո), ինչպես նաև մեքենաների և պահեստամասերի (-73,3% մինչև 1,9 մլրդ եվրո) 238 միլիոն եվրո) հատվածում: