Ինչն է ռուսական կողմի անհանգստության պատճառը և ինչու Լավրովը որոշեց խոսել. քաղաքագետի մեկնաբանությունը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին շրջանում Հայաստանում ընթացող զարգացումների վերաբերյալ ռուսական կողմից պարբերաբար լսում ենք հայտարարություններ և գնահատականներ, դրանք հնչում են ոչ միայն պետական մարմինների, այլ նաև փորձագիտական շրջանակի կողմից, այնպես որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունը ես դիտարկում եմ այդ շրջանակում։ Factor․am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Ես կարծում եմ՝ հայ-ռուսական բարեկամությունն այլընտրանք չունի, և մենք շարունակելու ենք զարգացնել երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը։ Մենք որևէ տեղ չենք պատրաստվում գնալ, չենք հեռանում ՀԱԿՊ-ից։ Ներկայիս իշխանությունները դրա մասին հայտարարել են»,- ասաց նա՝ ընդգծելով, որ, թեև, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի տարածած հայտարարության տեքստում վախի և անհանգստության նոտաներ է զգացել, սակայն, դրանք անտեղի են, քանի որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը նաև ԵՏՄ-ի հետ. «Անհանգստություն կար, որից ելնելով էլ նման գնահատական է հնչեցվել։ Երբ հայկական կողմից կլինի պատասխան, այդ ժամանակ դրանից ելնելով կհասկանանք՝ քաղաքական երկխոսությունը դեպի ուր է ընթանում, և որն է մեր դաշնակցի անհանգստության պատճառը»։

Քաղաքագետը հույս հայտնեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Լավրովի կողմից տրված գնահատականին կարձագանքի, քանի որ պաշտոնական դիրքորոշում հայտնելու պրակտիկան պատկանում է ԱԳՆ-ին՝ խոսնակի կամ տեղակալի մակարդակով։

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է և արդյոք Սերգել Լավրովի ակնարկը չի կարելի դիտարկել որպես միջամտություն մեր ներքին գործերին, Սուրեն Սարգսյանն արձագանքեց․ «Թեև, Սերգեյ Լավրովն իր խոսքում անուններ չի նշել, բայց ես կդժվարանամ հիմա գնահատականներ տալ, այս հարցում ևս պետք է սպասենք ԱԳՆ-ի պատասխանին»։

Աղավնի Սուքիասյան