Նախատեսվում է 14 հուշարձանի վերականգնում՝ մրցութային կարգով․ ԿԳՄՍՆ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման ոլորտում փորձ ունեցող շինարարական կազմակերպություններին՝ մասնակցելու պետական գնումների մրցույթներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Վերականգնման աշխատանքների մրցույթները հրապարակվելու են էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում:

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության միջնաժամկետ ծախսային ծրագրով 2024 թվականի համար նախատեսվող աշխատանքների ֆինանսավորումը նախորդ տարվա փաստացի իրականացվածի համեմատ ավելացել է 192,5 %-ով՝ կազմելով 1,159 մլրդ ՀՀ դրամ:

Նշված ծրագրի շրջանակում նախատեսվում են 14 հուշարձանի վերականգնման աշխատանքներ, որոնց մեծամասնությունը կրելու է շարունակական բնույթ:

Մասնավորապես՝ շարունակվելու են 2023 թվականին մեկնարկած ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի V-րդ դարի Ծիրանավոր և Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու վերականգնման աշխատանքները:

Հայտարարվելու են ՀՀ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի, Լոռու մարզի Լոռի Բերդի միջնաբերդի պարիսպների, եկեղեցու և բաղնիքների, Ամրակցի Սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցու, Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների, Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու և որմնանկարների, Տավուշի մարզի «Սրվեղ» վանական համալիրի և «Տավուշ» ամրոցի վերականգման աշխատանքների նոր մրցույթներ:

Նշենք, որ տարվա ընթացքում այս ցանկը համալրվելու է: