Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնումը բացարձակ անօգուտ է և լրացուցիչ լարվածություն կառաջացնի․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական կարգավորման բանակցությունները և հուսով է, որ Բաքուն և Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի արդիականությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մեր առաջարկները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունները մոսկովյան հարթակում անցկացնելու մասին բաց են Հայաստանում ու Ադրբեջանում մեր գործընկերների համար։ Մենք հուսով ենք, որ Երևանն ու Բաքուն հիշում ենք այդ մասին ու հասկանում դա»,- ասել է Գալուզինը՝ հավելելով, որ միշտ պատրաստ են նման աշխատանքի։

Նա նաև նշել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը «չի նպաստի հայ-ադրբեջանական կարգավորմանը և միայն կուժեղացնի լարվածությունն Անդրկովկասում»։

«Հայաստանում ինքնին նրա հայտնվելը բացարձակ անօգուտ քայլ է հայ-ադրբեջանական հակամարտությանը նպաստելու տեսակետից։ Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումը բացարձակ անօգուտ է և չի տա որևէ արդյունք հայ-ադրբեջանական կարգավորմանը, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների կողմից և ամրագրվել մի քանի եռակողմ համատեղ հայտարարություններում։ Եվրամիությունը ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկաս, դա միայն լրացուցիչ լարվածություն և անվստահություն է առաջացնում»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականությունն ուղղված է միայն տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելուն։

«Մենք տեսնում ենք, որ Եվրամիության քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է բացառապես Ռուսաստանին այնտեղից դուրս մղելուն՝ միաժամանակ օգտագործելով մեր ձեռքբերումները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացում»,- ասել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Բրյուսելն ավելացնում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի։

Էմմա Չոբանյան