ՃՈ-ն արտասահմանյան համարանիշով մեքենաների խախտումների դեմ պայքարի նոր համակարգ է ներդնելու

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

ՀՀ ոստիկանությունը արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների իրավախախտումների դեմ պայքարելու նոր համակարգ է պատրաստվում ներդնել: Այս մասին նշվել է հուլիսի 6-ին Հանրային խորհրդի նիստում, որտեղ քննարկվել են ճանապարհային ոստիկանության խնդիրները:

ՀԽ-ից հայտնում են, որ ՀԽ անդամները ՃՈ պաշտոնյաների առջև բարձրացրել են մասնավորապես, ռուսական համարանիշներով մեքենաների վարորդների՝ երթեւեկության կանոնների բացահայտ խախտման եւ արտոնյալ վիճակում գտնվելու խնդիրը, ինչը ոչ միայն վտանգավոր է երթևեկության համար, այլև անպատժելիության և խտրականության մթնոլորտ է ստեղծում հանրության շրջանում:

Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհահնիսյանը հայտնել է, որ այդ խնդիրը նաև ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում է:

Նա նշել է, որ այս պահին, երբ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենայի իրավախախտում կատարած վարորդին, վերցնում է վարորդական իրավունքի վկայականը, արձանագրում խախտումը, եւ վարորդն իր վկայականը կարող է ստանալ միայն այն ժամանակ, երբ ՃՈ ներկայացնի վարչական իրավախախտման տուգանքի վճարման անդորագիրը:

Սակայն ոստիկանությունը արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների իրավախախտումների դեմ պայքարելու մեկ այլ համակարգ է պատրաստվում ներդնել. ՀՀ մտած արտասահմանյան տրանսպորտային միջոցները կֆիքսվեն, և եթե դրանց վարորդները որևէ խախտում արձանագրած կլինեն ու պետության նկատմամբ կունենան պարտավորություն, ապա տուգանքը կվճարեն սահմանին, միաժամանակ կզգուշացվեն, որ հաջորդ անգամ իրենց մուտքը ՀՀ արգելվելու է:

Նշենք, որ ԵՏՄ երկրներում ցանկացած տրանսպորտային միջոց 2 տարի կարող է առանց վերաձեւակերպման օգտագործվել, իսկ տեսանկարահանող սարքերը արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների խախտումները չեն արձանագրում, քանի որ հնարավոր չէ իրավախախտ վարորդի հասցեով ծանուցում ուղարկել: