Ուկրաինայում պատերազմի պատճառով հակաբիոտիկակայուն վարակներ են սկսել տարածվել

Լուրեր

15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի առողջապահական համակարգում հակաբիոտիկների նկատմամբ կայունության աճը վերածվել է «հրատապ ճգնաժամի»։ Այս մասին ասվում է Ուկրաինայի հանրային առողջության կենտրոնի ուսումնասիրության մեջ, հաղորդում է The Telegraph-ը։

2022 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կենտրոնի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել երեք մարզային հիվանդանոցներում: Նրանց կողմից դիտարկված 353 հիվանդներից 14%-ը վարակվել է հիվանդանոցում գտնվելու ընթացքում: Միևնույն ժամանակ, 60%-ն ունեցել է լայն սպեկտրի հակաբիոտիկների նկատմամբ կայուն վարակ:

2016 թվականին նմանատիպ հետազոտությունը ցույց էր տվել, որ հիվանդների միայն 5,5%-ն է վարակվել հիվանդանոցում գտնվելու ընթացքում: Ինֆեկցիաների մոտ 6,2%-ը կայուն է եղել լայն սպեկտրի հակաբիոտիկների նկատմամբ:

Զեկույցում հետազոտողները միջազգային գործընկերներին խնդրում են միջոցներ մշակել Ուկրաինայում հակաբիոտիկների նկատմամբ կայուն վարակների դեմ պայքարելու համար:

«Շտապ ջանքեր են պահանջվում՝ Ուկրաինայի ներսում կյանքեր փրկելու և միջազգային տարածումը սահմանափակելու համար»,- նշել են հետազոտողները:

Գիտնականները նշում են, որ պատերազմը մեծ դեր է խաղացել հակաբիոտիկների նկատմամբ կայունության բարձրացման գործում: Դրա հետևանքները ներառում են հիգիենայի միջին մակարդակի նվազում, ինչպես նաև հակաբիոտիկների նկատմամբ զգայունության թեստերի ոչ մշտական հասանելիություն: