ԵՄ-ն նախատեսում է ռուսական ակտիվներից ստացված շահույթի մի մասը փոխանցել Կիևին

Լուրեր

15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրյուսելը պլան է պատրաստել, որի համաձայն՝ ԵՄ-ում սառեցված ՌԴ ակտիվներից ստացված շահույթը պետք է պահպանվի Ուկրաինային փոխանցելու համար՝ այդ միջոցներից 15 մլրդ եվրոյի չափով։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ նշելով, որ Բրյուսելը պատրաստվում է այս պլանը ներկայացնել դեկտեմբերի 12-ին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ակտիվներից եկամուտները Կիևին փոխանցելու հնարավորության մասին քննարկումներին նոր խթան են տվել ԵՄ-ում և ԱՄՆ-ում Ուկրաինային լրացուցիչ ֆինանսական օգնության վերաբերյալ վեճերը։

«Կարևոր է դիտարկել, թե ինչպես մենք կարող ենք օգտագործել ռուսական ակտիվները և դրանցից ստացված եկամուտները Ուկրաինային աջակցելու համար»,- Financial Times-ին ասել է առևտրի հարցերով եվրոպական հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը:

Նշելով, որ G7-ի երկրները որոշել են սառեցնել ակտիվները, քանի դեռ Մոսկվան փոխհատուցում չի տրամադրել Ուկրաինային, Դոմբրովսկիսն ասել է, որ ժամանակն է ուսումնասիրել, թե ինչպես լավագույնս օգտագործել այս ընթացքում ստացված եկամուտը:

Լրատվամիջոցը գրում է, որ խոսքը միայն ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվների մասին է։ Ըստ FT-ի՝ Եվրահանձնաժողովը նախ կպահանջի, որ սառեցված ակտիվներից ստացված շահույթը տեղաբաշխվի առանձին հաշիվներում։ Երկրորդ փուլում շահույթը կփոխանցվի ԵՄ ընդհանուր բյուջե՝ Ուկրաինային աջակցելու համար։

Եվրահանձնաժողովը գնահատում է, որ դա կբերի տարեկան մինչև 3 միլիարդ եվրո կամ 15 միլիարդ եվրո՝ 2023-2027 թվականների համար։ Հստակեցվում է, որ այդ ժամանակահատվածում գումարը կախված կլինի տոկոսադրույքներից։

Այս ծրագրի իրականացման համար ԵՄ անդամ բոլոր երկրները պետք է միաձայն դրան աջակցեն։ ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին, որը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 14-15-ը, Հունգարիան արդեն հայտարարել է, որ դեմ է Եվրահանձնաժողովի առաջարկին՝ Ուկրաինային ԵՄ բյուջեից 50 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ։

Ռիսկերից մեկն էլ Ռուսաստանի կողմից արևմտյան ընկերությունների ակտիվների հնարավոր պահպանումն է՝ ի պատասխան նման գործողությունների։

Էմմա Չոբանյան