Կուլեբան ակնկալում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկ

Լուրեր

15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե դեկտեմբերի 14-15-ը նախատեսված Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցները չորոշեն բանակցություններ սկսել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ, դա «կործանարար» հետևանքներ կունենա ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրամիության համար: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Բրյուսելում, որտեղ այսօր տեղի է ունեցել ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Բոլոր որոշումների մայրը, ամենակարևոր որոշումը, իհարկե, անդամակցության բանակցություններ սկսելու որոշումն է։ Չեմ պատկերացնում, նույնիսկ չեմ ուզում խոսել ավերիչ հետևանքների մասին, եթե ԵՄ խորհուրդը չընդունի այս որոշումը»,- Կուլեբայի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Ուկրաինական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը ցույց կտա, որ ԵՄ-ն ի վիճակի չէ կատարել իր պատմական պարտավորությունները։

Կուլեբան վստահեցրել է, որ Ուկրաինան արդեն կատարել է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի նախապատրաստման համար ստանձնած պարտավորությունների մեծ մասը։ Մասնավորապես, չորս օրենքներից երեքը, որոնք Եվրահանձնաժողովի պահանջով պետք է ընդունվեն Ուկրաինայում մինչև 2024 թվականի մարտը, հաստատվել են երկրի խորհրդարանի կողմից և ստորագրվել նախագահի կողմից, հավելել է նա։

Խոսքը հակակոռուպցիոն օրենքի, ինչպես նաև կրթության և ազգային փոքրամասնությունների լեզուների մասին օրենքների մասին է, որոնք Հունգարիան պնդում էր ընդունել։ Միակ օրենքը, որը դեռևս չի ընդունվել, ուղղված է լոբբիստների ազդեցությունը սահմանափակելուն, սակայն այս նախաձեռնությունն արդեն գրանցվել է խորհրդարանում և պատրաստվում է ընդունման, վստահեցրել է ուկրաինացի պաշտոնյան։