Աթենքի հռչակագիրն իրական շրջադարձ է, թե՞ Էրդողանի հերթական մարտավարական քայլը․ անդրադարձ

Լուրեր

23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
Բոլորը

Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ջերմացումը, որը հաստատվել է հինգշաբթի կնքված Աթենքի հռչակագրով, թույլ է տալիս որոշակի լավատեսություն հայտնել, որ, միգուցե, երկու երկրները կկարողանան համագործակցել իրենց փոխադարձ շահի համար: Այս մասին ասվում է ekathimerini-ի անդրադարձում։

«Սա առաջին քայլն է անկանխատեսելի ճանապարհին, և մենք կտեսնենք՝ դա իրական շրջադա՞րձ է մատնանշում Թուրքիայի քաղաքականության մեջ, թե՞ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական մարտավարական քայլն է։ Չմոռանանք, որ մինչև փետրվարի վերջ Էրդողանը Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակն օգտագործում էր Հունաստանին սպառնալու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի երկրաշարժերի հետևանքով երկու ժողովուրդների միջև առաջացած անկեղծ հույզերի ալիքից բացի՝ Հունաստանը չի փոխել իր դիրքորոշումը կարևոր հարցերի վերաբերյալ: Այսպիսով, մտածելու համար՝ արդյո՞ք այսօրվա մերձեցումն ապագա ունի, պետք է տեսնել, թե ինչու է Էրդողանը փոխել կուրսը։

«Մենք չենք կարող իմանալ թուրք առաջնորդի մտքերը։ Բայց նրա պահվածքից կարող ենք որոշակի եզրակացություններ անել նրա դրդապատճառների վերաբերյալ։ Էրդողանը միշտ շարժման մեջ է, հնարավորություններ է փնտրում, իրերը տեղափոխում, հանգամանքներից օգտվում։ Ամեն անգամ, երբ նա հայտնվում է փակուղում, որոշում է ցույց տալ, որ ինքն է ղեկավարում իրավիճակը։ Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա նրա համառ նպատակն է՝ մեկուսացնել Աթենքին ԵՄ գործընկերներից և ՆԱՏՕ-ի դաշնակիցներից: Նա կա՛մ մեղադրում է Հունաստանին անօրինականության մեջ, կա՛մ պնդում, որ նրա դաշնակիցները խոչընդոտ են հանդիսանում հույն-թուրքական բարեկամության համար»,- ասվում է անդրադարձում։

Թեպետ զգուշավորությանը, ըստ լրատվամիջոցի, հույն-թուրքական հռչակագիրը բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության մասին կարևոր է։ Դա հաստատում է, որ վերջին մի քանի տարիների լարվածությունը չի ամրապնդել Թուրքիայի դիրքերը կամ թուլացրել Հունաստանի դիրքերը։ Չնայած հռչակագիրը պարտավորեցնող չէ (և կողմերից յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ մեղադրել մյուսին այն խախտելու համար), այն կրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ստորագրությունները։

«Այն ներդրում է ավելի լավ ապագայի համար, քան Թուրքիայի ռազմատենչությունն ակնկալելն է։ Սակայն բարի կամքի ժեստեր կպահանջվեն՝ ցույց տալու համար, որ Աթենքի հռչակագիրն իրական առաջընթաց է արձանագրում, այլ ոչ թե պատեհապաշտություն»,- եզրափակում է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան