Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի. Forbes

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Հայաստանը հարաբերական անհասկանալիությունից հասել է համաշխարհային հայտնիության վերջին շրջանում հարևան Ադրբեջանի հետ լարվածության պատճառով: Բայց այս խորդուբորդ, լեռնային երկրին ուշադրություն դարձնելու ևս մեկ պատճառ կա. նրա արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտը, գրում է Forbes-ը:

Այն առաջացել է որպես տեխնոլոգիական հզոր կենտրոն՝ գլոբալ խաղացողների և կենսունակ սթարթափ էկոհամակարգի առկայությամբ: Եվ մինչ երկիրը քաղաքականապես մոտ է Ռուսաստանին և Իրանին՝ որպես հակակշիռ արևմուտքում (Թուրքիա) և արևելքում (Ադրբեջան) թշնամական հարևաններին, նրա մասնավոր հատվածը մնում է ամուր կառչած Արևմուտքին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, հայկական սփյուռքի մոտ միլիոնանոց բնակչությամբ։

«Մենք մեզ համարում ենք համացանցային ազգ։ Մենք ունենք արտերկրում ապրող հայերի սերունդներ»,- ասում է Viral Mango սթարթափի հիմնադիր Ռեմ Դարբինյանը:

Մարդիկ, ինչպիսիք են Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Apple-ի նախկին տնօրեն ու macOS օպերացիոն համակարգի ստեղծող Ավի Թևանյանը, պահպանում են կապերը երկրի հետ:

Հոկտեմբերին Adobe-ի գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը Հայաստանի մայրաքաղաք Երևանում էր՝ ելույթ ունենալու երկրի Silicon Mountains համաժողովին և բացելու Adobe-ի նոր մասնաշենքը: Ամբողջ քաղաքում տասնյակ սթարթափեր իրենց նորամուծությունները ցուցադրեցին Digitec ամենամյա ցուցահանդեսում: Արդեն փոքր երկիրը մեկ միաեղջյուր (Picsart) է արտադրել, որը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, գրում է Forbes-ը:

Ըստ հրապարակման՝ տարբեր ցուցանիշներ վկայում են, որը Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացող տեխնոլոգիական ուժն է, որը նա ժառանգել է որպես Խորհրդային Միության լավագույն տեխնոլոգիական կենտրոններից մեկը. ԽՍՀՄ առաջին ընդհանուր նշանակության համակարգիչները ստեղծվել են այնտեղ 1960-ականների սկզբին:

«Հայաստանի տնտեսական զարգացման ապագան գիտելիքահեն, բարձր եկամուտ ապահովող արտադրանքի մեջ է»,- Forbes-ի հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարն այդ մոտեցումը բացատրել է այն հանգամանքով, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, և լոգիստիկ ծախսերը թույլ չեն տալիս ֆիզիկական ապրանք արտահանել մրցունակ գներով: