Ալիևը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է Բաքվի և Թբիլիսիի «եղբայրական հարաբերությունների զարգացումը»

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպմանն Ալիևն ընդգծել է Ադրբեջանի և Վրաստանի միջև բոլոր ոլորտներում «երկկողմ բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումը և նշել Վրաստանի վարչապետի հետ փոխադարձ հանդիպումների դերը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում»։

Անդրադառնալով Ադրբեջանի և Վրաստանի կողմից իրականացվող համատեղ նախագծերի կարևորությանը՝ Ալիևը դրանք գնահատել է որպես կարևոր գործոն ավելի լայն տարածաշրջանում՝ եվրասիական տարածքում, և վստահություն հայտնել, որ համատեղ նախաձեռնությունները կշարունակեն հաջողությամբ իրականացվել։

Պապուաշվիլին էլ, կարևորելով երկրների կողմից իրականացվող ծրագրերը, ասել է, որ «դրանք  ծառայում են երկու ժողովուրդների բարօրությանը և տարածաշրջանում խաղաղությանը»։ Նա նաև անդրադարձել է տարբեր մակարդակներով իրականացվող փոխայցելությունների ունեցած դերին։

«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև էներգետիկայի, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պապուաշվիլին հանդիպելու է նաև Ադրբեջանի Մեջլիսի խոսնակին ու վարչապետին։

Հիշեցնենք, որ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Զուրաբ Պատարաձեն հայտարարել էր, որ  Շալվա Պապուաշվիլին Բաքու այցի ընթացքում քննարկելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև Թբիլիսիի միջնորդության հարցը։

Էմմա Չոբանյան