Տիգրան Ավինյանն աշխատասենյակն է վերանորոգում․ խոսնակը նկարահանումները նպատակահարմար չի համարում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակում վերանորոգման աշխատանքեր են։ Factor.am-ին հայտնի դարձած այս տեղեկությունը մեր հարցին ի պատասխան հաստատեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Սենյակը վերջին անգամ վերանորոգվել է 2004 թվականին, որից հետո նման աշխատաքներ չեն իրականացվել։ Այս պահին կատարվում են սենյակի պատերի թարմացման աշխատանքներ»,-ասաց Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ վերանորոգման աշխատանքերն իրականացվում են շենքերի տարեկան սպասարկման համար նախատեսված բյուջեի հաշվին։

«Այդ գումարից ինչ-որ մաս օգտագործվում է այդ պատը ներկելու համար։ Համայնքային բյուջեից լրացուցիչ ծախս չի արվում»,-ասաց Հայկ Կոստանյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այս պահին չի կարող նշել, թե վարչական շենքերի պահպանության համար տարեկան որքան գումար է հատկացվել։

Factor.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հնարավոր է նկարահանում իրականացնել քաղաքապետի աշխատասենյակում․ Տիգրան Ավինյանի կողմից մամուլի խոսնակի պաշտոնում նշանակված Հայկ Կոստանյաը մերժեց՝ հիմնավորելով, որ նպատակահարմար չէ․ «Ի՞նչ կարիք կա աշխատանքերը նկարելու, հիմա ամեն տեղ ինչ-որ մի բան ներկվում է։ Հիմա վաղն էլ կարող ա իմ սենյակի պատերը ներկվեն, ես էլ քաղաքապետի մամուլի խոսնակն եմ, բոլորը պետք է գան տեսնե՞ն, թե պատն ինչ գույն դարձավ։ Նպատակահարմար չեն նկարահանումները»։

Շուրջ կես տարի Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հայկ Կոստանյանը, մեղմ ասած, տարակուսանք առաջացնող հիմնավորում է ներկայացնում, թե ինչու նպատակահարմար չի գտնում հարկատուների միջոցներով Ավինյանի սենյակի վերանորոգման աշխատանքերի ընթացքը լուսաբանել։

«Հիմա, որ դուք գաք նկարահանեք, մնացածն ասելու են՝ մենք էլ գանք։ Իմ աշխատանքային փորձը ցույց է տվել, որ, եթե մի լրատվամիջոցի ասում եմ՝ հա, մնացածը զանգում են ասում են՝ սպասի ես էլ գամ։ Ես կարծում եմ, որ ինչ-որ առիթի դեպքում՝ հարցազրույցի, մամուլի ասուլիսի, դուք կտեսնենք այդ աշխատասենյակը, այստեղ թաքցնելու ոչինչ չկա»,-ասաց նա։

Factor.am-ի պնդումներից հետո միայն խոսնակն առաջարկեց գրավոր հարցմամբ դիմել՝ նկարահանման աշխատանքերը կազմակերպելու համար։

Սա առաջին անգամը չէ, երբ քաղաքապետարանի աշխատակազմը խոչընդոտում է լրատվամիջոցների աշխատանքը։ Տիգրան Ավինյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնեց լրագրողների առջև քաղաքապետարանի դռները փակելով և թույլ չտալով մեդիային լուսաբանել երդմնակալության արարողությունը։ Խոսնակն այդ ժամանակ հիմնավորել էր, թե տարածքը փոքր է, լրագրողները չեն կարող ներկա գտնվել։

Նարեկ Կիրակոսյան