Վուչիչն ու Ալիևը դիտարկել են սերբական ռազմական տեխնիկան․ Սերբիան 311 մլն եվրոյի հաուրբիցներ է վաճառում Բաքվին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Նիշ քաղաքում հանդիպել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեմ առ դեմ բանակցություններից հետո Վուչիչն ու Ալիևը դիտարկել են սերբական ռազմական տեխիկան ու սարքավորումները։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերբիան Ադրբեջանի հետ արդեն պայմանագիր է կնքել կամ առաջիկայում կնքելու է՝ 45 միավոր 155 մմ-ոց Nora-B52 հաուբիցների մատակարարման վերաբերյալ՝ ընդհանուր 311 մլն եվրո արժեքով։

Վուչիչը նոյեմբերի վերջին տեղեկացրել էր, որ ավելի վաղ իր հայտարարած պաշտպանական խոշոր պայմանագիրն արդեն ստորագրված է, սակայն դեռևս մանրամասներ չի կարող հայտնել՝ բացառությամբ, որ այն աֆրիկյան երկիր չէ, և որ խոսքը 311 միլիոն եվրոյի մասին է (ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սերբիան նման պայմանագիր է կնքելու Ալժիրի հետ)։

Մինչ այդ՝ սեպտեմբերին էլ Սերբիայի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ 300 մլն արժողությամբ մեծ պայմանագիր է ստորագրվելու։

Հավելենք, որ նախօրեին Ադրբեջանի, Սերբիայի և Բուլղարիայի նախագահներ Իլհամ Ալիևը, Ալեքսանդր Վուչիչը և Ռումեն Ռադևը սերբ-բուլղարական սահմանի մոտ մասնակցել են ինտերկոնեկտորի բացման արարողությանը, որով ադրբեջանական գազը կմատակարարվի Սերբիա։

Էմմա Չոբանյան