Հրազդանի ձորում կառուցել են ժամանցի վայր` հատելով 20-ից ավելի չինարի ծառ, ինչպե՞ս կարելի էր. Անահիտ Թարխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
Բոլորը

«Ժամանակն է Ամանորին այնպիսի զարդարանքներ անել, ինչպես, օրինակ, Փարիզում և Լիոնում է արվում`լուսային մեծ շոուներ` լազերային մոտեցումներով, դա նաև զբոսաշրջիկների է հավաքում, իսկ շենքերի մեջ անցքեր բացելն անցյալ դարի մոտեցում է»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը` անդրադառնալով Երևանում նախաամանորյա զարդարանքին:
Նրա կարծիքով` անճաշակ և Հանրապետության Հրապարակի հետ իր բարձրությամբ ոչ ներդաշնակ է նաև Երևանի գլխավոր տոնածառը, որը, նրա խոսքով, քաղաքի ղեկավարները պետք է օր առաջ վաճառեն:

Անահիտ Թարխանյանը խոսում է նաև մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրների մասին. «Երևանում անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային կանգառներ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեսնել` ինչ ավտոբուս է մոտենում ավտոկայանատեղի: Ամբողջ աշխարհը լուծել է այդ հարցը, մենք`ոչ, շատ հեռու ենք դրանից»:

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Ճարտարապետն այն համոզման է, որ դա պետք է քննարկվի մասնագիտական լայն հանրության հետ. «Երբ ընդունվի և հաստատվի Երևանի նոր գլխավոր հատակագիծը, քաղաքին պարզապես անհրաժեշտ կլինի գլխավոր ճարտարապետը»:

Նրա խոսքով`եթե Երևանն ունենա գլխավոր ճարտարապետ, հնարավոր կլինի խուսափել մի շարք ցավալի իրողություններից. «Վերջերս Հրազդանի ձորում կառուցել են ժամանցի վայր, որի արդյունքում հատվել է 20-ից ավելի չինարի ծառեր, և դա այն դեպքում, երբ այդ ծառատեսակն ապրում է 500 տարի: Ինպե՞ս կարելի էր նման բան անել»։

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան