«Սիրտս չէր տալիս, զոռով եմ նկարել»․ հայացք՝ Արցախյան երկօրյա պատերազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

21-ամյա լուսանկարիչ-վավերագրող Հայկ Հարությունյանը ծնվել, ապրել և, ինչպես ինքն է ասում, սիրտը թողել է Ստեփանակերտում։ 7 տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչությամբ, իսկ վերջին 3 տարում վավերագրել է այն ամենը, ինչ կատարվեց Արցախում։

Վավերագրվող վերջին դրվագները երկօրյա պատերազմից էին։ Նրա կադրերում հարվածների թիրախում հայտնված Ստեփանակերտն է, քաղաքացիական այն օբյեկտները, որոնք ռմբակոծել է Ադրբեջանը, ձեռքի տակ ընկած առաջին իսկ հագուստով ապաստարաններ վազող մարդիկ։

«Ամենամեծ ողբերգությունը սկսվեց, երբ հրադադար հայտարարվեց, և երբ տեղահանվածները Մարտակերտի, Մարտունու շրջանից հասան Ստեփանակերտ։ Մարդիկ մնալու տեղ չունեին, քնում էին գետնին։ Այդ ժամանակ հասկացանք, թե իրականում ինչ է կատարվում»,- Factor TV-ի հետ զրույցում պատմում է Հայկը։

Նրա ֆոտոխցիկը ֆիքսել է առաջին տունը, որն այրվել է ստեփանակերտցու ձեռքով։ Հայկը հիշում է, որ դա իր արձանագրած ամենացավոտ տեսարաններից է եղել։ Հայկը տեղահանման ճանապարհին արդեն այնքան կոտրված է եղել, որ դժվարությամբ է լուսանկարչական ապարատը ձեռքն առել, միայն վերջում, երբ հասել են Հակարիի կամրջի մոտ, կարողացել է մի քանի կադր ֆիքսել։

«Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվել մեզ հետ։ Ինձ համար այս ամենն իրական լինել չի կարող, թվում է՝ շուտով ամեն բան առաջվանը կլինի։ Հետաքրքիր է՝ ոնց ենք մենք կարողանում խաբել ինքներս մեզ»,- ասում է Հայկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան