Թուրքիան ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության վավերացման դիմաց ցանկանում է, որ փակվի Շվեդիայում բնակվող թուրք լրագրողների ԶԼՄ-ն

Լուրեր

10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Բոլորը

Շվեդիայում գործող լրատվամիջոցը հայտնվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ուշադրության կենտրոնում՝ իր քննադատական հրապարակումների համար։ Այժմ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հայտի վավերացման հարցով Թուրքիայի ու Շվեդիայի միջև ձգձգվող բանակցությունների ֆոնին Անկարան անհավանական հնարավորություն է տեսնում ճնշում գործադրելու Ստոկհոլմի վրա՝ իր ուզածին հասնելու համար։ Խոսքը Ստոկհոլմում տեղակայված Nordic Monitor լրատվական կայքի մասին է, որը ղեկավարում են երկու վտարանդի թուրք լրագրողներ, գրում է Turkish minute-ը։

Կայքի փակման խնդրանքը, ըստ երևույթին, բարձրացվել է թուրքական և շվեդական պատվիրակությունների միջև գաղտնի հանդիպումների ժամանակ, ինչը մատնանշվում է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բուրաք Աքչապարի գրեթե խոստովանական հայտարարությամբ՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումների ժամանակ։

«Nordic Monitor-ի հարցը լուրջ խնդիր է: Բնականաբար, դրա փակումը Շվեդիայի հետ մեր վարած բանակցությունների մի մասն է և կշարունակի լինել»,- նոյեմբերի 16-ին Աքչափարը տեղեկացրել է օրենսդիրներին՝ տրամադրելով նախնական տեղեկատվություն շվեդական պատվիրակության հետ Անկարայի պահանջները բավարարելու համար շարունակվող բանակցությունների մասին։

Nordic Monitor-ը ստեղծվել է Շվեդիայում երկու թուրք լրագրողների՝ Աբդուլլահ Բոզքուրթի և Լևենթ Քենեզի կողմից 2019 թվականին, զբաղվում է Թուրքիայի հետ կապված հետաքննական նյութերի պատրաստմամբ։ Այն բացահայտում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության սխալները։ Բոզքուրթը և Քենեզը Շվեդիայի լրագրողների միության անդամներ են:

Նշենք, որ Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի միակ անդամներն են, որոնք դեռևս չեն վավերացրել դաշինքին միանալու Շվեդիայի հայտը։ Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերին սկսել է քննարկել Շվեդիայի անդամակցության դիմումը:

«Այն օրը, երբ Շվեդիան դիմեց ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ես և Աբդուլլահը խոսեցինք այն հնարավորության մասին, որ կարող ենք ներգրավվել Ստոկհոլմի անդամակցության հայտը վավերացնելու բանակցություններում: Ուստի դա մեզ համար անակնկալ չէր»,- ասել է Քենեզը Turkish Minute-ին:

Նա նշել է, որ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է իրենց լռեցնել՝ իր «կեղտոտ լվացքը բացահայտելու համար»՝ ընդգծելով, որ ինքը և Բոզքուրթը նախկինում ենթարկվել են Անկարայի և կառավարամետ լրատվամիջոցների հարձակմանը:

Թուրքական կառավարությունը նախկինում քննարկման էր դրել Քենեզի արտահանձնման հայցը, սակայն 2021 թվականի դեկտեմբերին Շվեդիայի Գերագույն դատարանը մերժել էր թուրքական կառավարության հայցը։ Դատարանը որոշել էր, որ Քենեզի լրագրողական աշխատանքը Շվեդիայում քրեական հանցագործություն չի համարվում, և մերժել էր լրագրողի դեմ Թուրքիայի կողմից առաջադրված ահաբեկչության մեղադրանքը։

Թուրքիայի իշխանությունները նաև Բոզքուրթին ձերբակալելու մի քանի օրդեր են տվել Nordic Monitor-ի համար նրա գրած մի շարք հոդվածների պատճառով: Թուրքիայում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել նախագահ Էրդողանին վիրավորելու համար։ Բոզքուրթը 2020 թվականի սեպտեմբերին Ստոկհոլմի արվարձանում գտնվող իր տան դիմաց հարձակման էր ենթարկվել երեք անհայտ տղամարդկանց կողմից և տեղափոխվել անվտանգ վայր: 2022 թվականի հոկտեմբերին էլ թուրքական կառավարամետ Sabah-ը հրապարակել էր Բոզքուրթի լուսանկարները, որոնք, ըստ Nordic Monitor-ի, թերթին է փոխանցել Թուրքիայի հետախուզական գործակալությունը։

Թուրքիայում բազմաթիվ լրագրողներ են բանտարկված, քանի որ նրանց աշխատանքը կառավարության կողմից դիտվում է  երկրի սահմանադրական կարգիմ և ահաբեկչության դեմ պայքարին սպառնալիք։

Քենեզը նշել է, որ Շվեդիայի իշխանությունները ճնշում չեն գործադրել իրենց վրա և այդ հարցի հետ կապված իրենց հետ կապ չեն հաստատել։

Էմմա Չոբանյան