Գուցե Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք տա, որ ինքը տեղյակ չի եղել, Սերժ Սարգսյանն է որպես վարչապետ պատասխանատու. Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը չի բավարարի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ փաստաբանների բողոքը:

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ՝ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը նրա պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան։ «Իհարկե, այնպես չէ, որ ես դատարանների հանդեպ հավատ ունեմ, առավել ևս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նշանակած դատավորների, բայց ճակատագրի հեգնանքով հենց նրանք էլ պետք է որոշեն իրենց նշանակած անձանց ճակատագիրը»,- նշեց Սաֆարյանը:

Քաղաքագետն, այդուհանդերձ, պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր  է, ավելին՝ հիմնավոր է նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշումը: «Այսօր շահարկում են, որ հատվածական արդարադատություն է իրականացվում, ասում են՝ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը ևս չեն կանչվում պատասխանատվության և չեն ձերբակալվում: Իշխանությանը մեղադրում են նաև քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ, բայց եկեք փաստերին նայենք այնպես, ինչպես կան: Տասը տարի է՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրան պաշտպանող մարդիկ հնարավորություն են ունեցել բացահայտելու, թե ինչը պատճառ դարձավ  տասը մարդկանց սպանության»,- շարունակեց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ է ուղարկել փաստահավաք խմբի կողմից հավաքագրված փաստերը: «Նիկոլ Փաշինյանն ընդամենը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ձևավորված փաստահավաք խմբի կազմած զեկույցները, որոնք ունեն ստատուս, ահա այդ լեգիտիմ զեկույցներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, ՀՔԾ-ն էլ կանչել է Անդրանիկ Քոչարյանին և Սեդա Սաֆարյանին որպես համահեղինակներ, ստուգել են փաստերի իսկությունն` արդյոք դա այն է, ինչ հավաքել է փաստահավաք խումբը, ապա ըստ դրա իրականացրել գործողություններ»,- մանրամասնեց քաղաքագետը:

Մեր հարցին՝ հերթը կհասնի՞ Հայաստանի երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանին, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ Սարգսյանն այդ ամենի շահառուն է դարձել. «Սերժ Սարգսյանն այդ ժամանակ Սահմանադրության համաձայն պաշտոնը չստանձնած նախագահ էր, եթե նա  Ռոբերտ Քոչարյանի ձևավորած շտաբի անդամ է եղել, իհարկե Սերժ Սարգսյանն էլ  է անցնում «Մարտի 1»-ի գործով, բայց որպես այն հոդվածի պատասխանատու, որը ներկայացված է Քոչարյանին՝ իհարկե, ոչ»:

Քաղաքագետը չբացառեց, որ գուցե Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք տա, թե  ինքը տեղյակ չի եղել «Մարտի 1»-ի դեպքերից և  Սերժ Սարգսյանն է որպես վարչապետ պատասխանատու:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան