Ադրբեջանում արևմտյան երկրների դիվանագետներն աջակցություն են հայտնել իշխանությունների կողմից կալանավորված լրագրողներին

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Բաքվում միջոցառում է տեղի ունեցել՝ նվիրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին, որը կազմակերպել են Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դեսպանությունները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվում ԵՄ առաքելության ղեկավար Պյոտր Միխալկոն իր ելույթում հայտարարել է, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հռչակում է հավասար իրավունքներ բոլորի համար՝ անկախ ռասայից, սեռից, ազգությունից, կրոնից կամ այլ պատկանելությունից, և դրանում երկակի ստանդարտներ չեն կարող լինել։

Անդրադառնալով ադրբեջանցի լրագրողների և ակտիվիստների վերջին կալանավորումներին՝ նա նշել է, որ Ադրբեջանում կան մարդու իրավունքների անձնուրաց պաշտպաններ, և նրանք արժանի են երախտագիտության ու հարգանքի։

«Մենք հավաքվել են՝ նշելու Մարդու իրավունքների օրը, և ցավում ենք, որ մեր որոշ գործընկերներ և ընկերներ չեն կարող միանալ մեզ: Կցանկանայի հատկապես նշել մեկ տարի առաջ ձերբակալված Բահտիյար Հաջիևին, ինչպես նաև Գուբադ Իբադօղլուին, Ուլվի Հասանլիին, Սևինջ Վաքըֆքըզիին, Մուհամմադ Կեկալովին, Նարգիզ Աբսալամովային, Ազիզ Օրուջևին, Ռուֆաթ Մուրդադլիին և այլ քաղաքացիական ակտիվիստների ու իրավապաշտպանների, որոնք գտնվում են կալանքի տակ»,-ասել է Միխալկոն։

Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հյուգո Գևարան էլ նշել է իր երկրի հատուկ պատասխանատվությունը՝ որպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման նախաձեռնողի։ Նա ասել է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ՝ զարգացնելու ժողովրդավարական, բազմակարծիք և ներառական հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդու իրավունքները պաշտպանված և հարգված կլինեն։

ԱՄՆ դիվանագետն ասել է, որ խորապես մտահոգված է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների ձերբակալությամբ ու մեղադրանքներով։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ պաշտպանել այդ անձանց իրավունքները Սահմանադրության, մամուլի և խոսքի ազատության ոլորտում միջազգային պարտավորությունների շրջանակում։ Ես ծափահարում եմ բոլոր իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության անդամների խիզախությանն ու նվիրվածությանը, որոնք անխոնջ աշխատում են Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման ուղղությամբ»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը նույնպես նշել է իր երկրի համար մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունն աշխարհի բոլոր ծայրերում։

«Մենք Ադրբեջանի կառավարության հետ պարբերաբար քննարկում ենք մարդու իրավունքների ոլորտում անհատական ​​և ընդհանուր հարցեր։ Մենք մեր ուղերձները փոխանցում ենք փակ հանդիպումներով և հրապարակային կոչերով։ Մեր եվրոպական հարցերով նախարար Լեո Դոքերտին երկու շաբաթ առաջ Ադրբեջանում էր, մենք հանդիպեցինք իրավապաշտպանների հետ և քննարկեցինք Գուբադ Իբադօղլուի կալանավորումը և Abzas Media-ի ղեկավարների վերջին կալանավորումները։ Լոնդոնը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ բարելավել հետաքննության գործընթացները, կատարել անհրաժեշտ փոփոխություններ զրպարտության հետ կապված օրենսդրության մեջ»,- ասել է Բրիտանիայի դեսպանը։

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է Ադրբեջանի  իշխանությունների կառուպցիոն գործունեությունը հետաքննող AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզիին, աշխատակից Մոհամմեդ Կեկալովին։ Նրանք մեղադրվում են փողերի մաքսանենգության մեջ։ Դեկտեմբերի 1-ին էլ Բաքվի Խաթայի դատարանը AbzasMedia-ի մեկ այլ լրագրողին՝ Նարգիզ Աբսալամովին երեք ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Իսկ նոյեմբերի 28-ին երեք ամսով կալանավորվել է ընդդիմադիր Kanal 13-ի ղեկավար Ազիզ Օրուջևը՝ «ապօրինի շինարարության համար», նրան սպառնում է երեք տարվա ազատազրկում։ Դեկտեմբերի 2-ին էլ դատարանը 30-օրյա կալանք է սահմանել Kanal-13 ինտերնետային հեռուստատեսության հաղորդավար Ռուֆաթ Մուրադլիի նկատմամբ։

Էմմա Չոբանյան