«Խնդիրը Ռոբերտ Քոչարյանը չէ, այլ` ներկայացված մեղադրանքը». ՀՅԴ ԳՄ անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Դաշնակցությունը մտադիր չէ հրաժարվել իշխանությունների հետ համագործակցությունից Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առիթով արված հայտարարության պատճառով, ըստ որի՝ նախկին նախագահին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։ «Ավելի շուտ որպես գործընկեր՝ իշխանությունները պետք է մեր մտահոգությունները նկատի ունենան, որովհետև, ինչպես գիտենք, պարոն Փաշինյանը հայտարարել է, որ ինքը արդարադատության համակարգի վրա ազդեցություն չի գործելու և արդարադատությունը պետք է լիարժեք լինի Հայաստանում։ Հետևաբար այս ուղեգիծը մեր ուղեգիծն է, այստեղ մենք տարակարծություն չունենք»,- ասում է ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը։

Ըստ նրա, Դաշնակցության հայտարարությունը չի կարելի կտրել կոնտեքստից և կարևորել միայն «քաղաքական հալածանք» ձևակերպումը: «Եթե անկեղծ, Ռոբերտ Քոչարյանին ապօրինի հարստացման, իր լիազորությունների վերազանցման քրեական հոդվածներ ներկայացվեին, այստեղ խնդիր չկար, բայց բռնի ուժով իշխանություն զավթելը, կարծում եմ, ճիշտ մեղադրանք չի իր հետևանքներով»,- տարակուսում է նա։

Պարոն Եղիազարյանը չի հասկանում նրանց, որոնք Դաշնակցության հայտարարությունը համարում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության քաղաքական ակցիա։ «Ռոբերտ Քոչարյանը Դաշնակցության հետ կապ չունի։ Մենք նույնը չենք, մենք տարբեր ենք, եթե ժամանակին անհրաժեշտություն է եղել քաղաքական համագործակցության, դա քաղաքական համագործակցություն է, դա այլ միություն չէ, դա մեկի շահերը սպասարկել չի»,- վստահեցնում է ԳՄ անդամը։

Դաշնակցությունը տեսնում է արդարադատության կայացմանն ուղղված կարևոր քայլերը, սակայն Քոչարյանի պարագայում էականը կալանավորումը չէ, այլ՝ իրավական հիմնավորումները, որոնք պետք է պատճառաբանված լինեն: «Մենք անձ պաշտպանելու խնդիր չունենք, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, բայց համապատասխան ճիշտ հոդվածով»,- ասում է պարոն Եղիազարյանը։

Գերագույն մարմնի անդամը վստահեցնում է, որ գործող իշխանությունը որևէ խնդիր չի տեսել Դաշնակցության հայտարարության հետ կապված․ «Եթե անգամ հակառակ դերում լիներ և այդ մեղադրանքը լիներ այսօր գործող իշխանության հանդեպ, մենք էլի նույն մտահոգությունը հայտնելու էինք»։

Ի դեպ, պարոն Եղիազարյանը մեկնաբանեց նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված։ Փաշինյանը կարևորել էր դրանք՝ նկատելով, որ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների։ «Վարչապետը այն մոտեցումով է ասել, ինչը նաև մեր մոտեցումն է, խնդիրը արդեն հայ-թուրքական հարաբերությունը չէ, վերադարձ չի կարող լինել այդ արձանագրությունների շրջանին»,- թեման փակում է Արթուր Եղիազարյանը։

Մհեր Արշակյան