Վաշինգտոնը կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում․ Ալիևը՝ Օ՛ Բրայանին

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Վաշինգտոնը կարող է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմանը` հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրողությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի հետ հանդիպմանը։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևը նշել է, որ աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, և որ «հակամարտության ավարտից և Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություններ են առաջացել», և ԱՄՆ-ը, հաշվի առնելով նոր իրողությունները, կարող է նպաստել այդ  գործընթացին։

Բացի այդ՝ Ալիևը դարձյալ փորձել է արադարացնել սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ռազմական հարձակումն ու էթնիկ զտումը։ Նա նաև անդրադարձել է էներգետիկ ոլորտում համագործակցությանը, Կասպից և Սև ծովում իրականացվող նախագծերին, որոնք ուղղված են վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։

Օ՛ Բրայանը, ըստ ադրբեջանական կողմի, նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի հայեցակարգի մշակմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման քննարկումների շարունակմանը։ Նա նշել է ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում ապագային նայելու կարևորությունը։  Փոխայցելությունների վերականգնումը դրական քայլ է համարվել երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքու կատարած այցի վերաբերյալ Ջեյմս Օ՛Բրայանը գրառում է արել։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը նշել է, որ պետքարտուղար Բլինքենն անհամբերությամբ սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար։