Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Միրզոյանին և Բայրամովին․ Օ՛Բրայան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը X—ի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է Բաքու կատարած այցին։

«Բաքվում դրական և կառուցողական հանդիպումներ ունեցա։ Ինչպես նախագահ Ալիևին ասացի, ԱՄՆ-ը ողջունում է Կենտրոնական բանկի կառավարչի և էներգետիկայի նախարարի այցերը, և պետքարտուղար Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար»,- գրել է Օ՛Բրայանը։

Հիշեցնենք, որ Օ՛Բրայանը երեկ Բաքվում հանդիպումներ էր ունեցել Ալիևի, Բայրամովի հետ, նշել, որ տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կբացի։

Ավելի վաղ Ջեյմս Օ՛Բրայանը Սենատում Լեռնային Ղարաբաղի ապագային նվիրված լսումների ժամանակ հայտարարել էր, որ սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո Բաքվի հետ հարաբերությունները չեն լինի նախկինի պես, քանի դեռ Ադրբեջանն առաջընթաց չի գրանցել Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում։

Պաշտոնական Բաքուն կոշտ էր արձագանքել Միացյալ Նահանգներին՝ հրաժարվելով նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի հետ բանակցություններից։