ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպման մասին
Քաղաքականություն
06.12.2023 | 15:55Ռուսաստանը ողջունում է սահմանին Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների վերջին հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են մեթոդական և կազմակերպչական հարցերի շուրջ՝ նախապատրաստվելով սահմանազատման գործնական աշխատանքների մեկնարկին։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր կողմից մենք պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել ուղղակի սահմանազատման աշխատանքների ընթացքին։ Սա ենթադրում է նաև անհրաժեշտ քարտեզագրական նյութերի ապահովում։ Մասնավորապես, դա երեկ հաստատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մերձկասպյան հինգ պետությունների նախարարների խորհրդի շրջանակում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ»,- ասել է Զախարովան։
Մանրամասները՝ տեսանյութում։