ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահը դիմել է Բլինքենին՝ պատասխանատվության ենթարկելու Ալիևին ԼՂ-ում էթնիկ զտման համար

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով նրան կենտրոնանալ Ալիևի ռեժիմին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ և շարունակել Միացյալ Նահանգների աջակցությունը հայերին, որոնք ստիպված են եղել լքել տարածաշրջանը։

Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ «Սենատի արտաքին հարաբերությունների նախագահ Բեն Քարդինը նոր նամակում ճնշում է գործադրում Էնթոնի Բլինքենի վրա՝ կոչ անելով պետքարտուղարին ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ՝ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների լկտի արշավի պատճառով»։

«Ես շարունակում եմ խորապես մտահոգված լինել, որ Ադրբեջանը կարող է հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել՝ լրացուցիչ քաղաքական ձեռքբերումների հասնելու համար, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։ Ես խստորեն խրախուսում եմ ձեզ՝ շարունակել աշխատել միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ՝ աջակցելու Ալիևի վարչակարգի գործողությունները պատասխանատվության ենթարկելուն», գրել է Քարդինը պետքարտուղար Բլինքենին:

«Կարևոր է, որ Միացյալ Նահանգները շարունակի պահպանել իր պարտավորությունները՝ կանխելու վայրագությունները, պաշտպանելու խոցելի քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկելու նրանց, որոնք պատասխանատու են իրենց գործողությունների համար։ Մենք պետք է հստակ ուղերձ հղենք նրանց, ովքեր հավատում են, որ կարող են անպատիժ գործել»,- ասվում է նամակում։

Քարդինը նաև ցանկանում է իմանալ, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել և արդյո՞ք նախատեսվում են հետևյալ քայլերը․ աջակցել ջանքերին՝ հիմնավորելու և հավաքելու ապացույցներ Ալիևի ռեժիմի կողմից ռազմական հանցագործությունների և այլ վայրագությունների հնարավոր կատարման վերաբերյալ; ադրբեջանցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել ցանկացած նման գործողությունների համար, ներառյալ՝ հնարավոր պատժամիջոցների և վիզային սահմանափակումների կիրառումը; միջազգային արդարադատության համապատասխան տրիբունալներին կոչ անել հետամուտ լինել Ադրբեջանի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելուն; Ադրբեջանին հասկացնել, որ իր հարևանների դեմ ագրեսիան անընդունելի է; աջակցել 2023 թվականի սեպտեմբերի հարձակման ժամանակ տեղահանված հայերին։

Էմմա Չոբանյան