Հնդկաստանի 23–ամյա քաղաքացին կալանավորվել է 21–ամյա համերկրացուն ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

2023թ․ նոյեմբերի 26-ին՝ ժամը 21։17-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Հերացու անվան թիվ 1 համալսարանական» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44–252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով ևս Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է՝ ծնված 2000թ․։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ-ում կացության հիմքով գտնվող Հնդկաստանի Հանրապետության 23–ամյա քաղաքացին, իր 21–ամյա համաերկրացու հետ կենցաղային հարցի շուրջ ունենալով լարված փոխհարաբերություններ, 2023թ․ նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու դիմաց վիճաբանել է վերջինիս և նրա ընկերոջ հետ։ Վիճաբանության ընթացքում 23–ամյա երիտասարդը նախ ձեռքով հարվածել է 21–ամյա համերկրացու գլխին, որից հետո վերջինս ընկել է գետնին, այնուհետև գրպանից հանելով դանակը, նրա ընկերոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հնդկաստանի Հանրապետության 23–ամյա քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։