Վաշինգտոնը շարունակում է համագործակցել Բաքվի հետ՝ կոչ անելով ձգտել կայուն խաղաղության Երևանի հետ

Լուրեր

25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
Բոլորը

Վաշինգտոնը շարունակում է համագործակցել Բաքվի հետ՝ կոչ անելով կայուն խաղաղության ձգտել Երևանի հետ, այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանի այցը Բաքու։
«Մեզ անհանգստացրել են լրագրողներին կալանավորելու վերջին միտումները։ Մենք շարունակում ենք կոչ անել նրանց հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչի մասին ես էլի եմ խոսել այս ամբիոնից: Եվ մենք նաև շարունակում ենք համագործակցել նրանց հետ՝ կոչ անելով ձգտել կայուն խաղաղություն Հայաստանի հետ, և սա կշարունակի մնալ մեր դիվանագիտական ներգրավվածության առանցքում»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։
Միլլերը նաև նշել է, որ եթե Վաշինգտոնը խզի հարաբերություններն Ադրբեջանի հետ, դա կհակասի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության շահերին։
«Մենք երբեք չենք ասել, որ չենք պատրաստվում շարունակել մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Դա կհակասի մեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին։ Կարծում ենք, որ եթե մենք պարզապես դադարեցնենք մեր դիվանագիտական բոլոր հարաբերությունները Ադրբեջանի հետ, դա կհակասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին: Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ ունենք մտահոգություններ»,-ասել է Միլլերը։

Հավելենք, որ այսօր Ջեյմս Օ՛Բրայանը կայցելի Բաքու, որտեղ հանդիպումներ կունենա ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Նախատեսվում են քննարկումներ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու վերաբերյալ։