Թուրքիայում գնաճը հասել է 62 տոկոսի

Լուրեր

27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
Բոլորը

Թուրքիայի սպառողական գների ինդեքսը նոյեմբերին ամսական կտրվածքով աճել է 3,28 տոկոսով, իսկ տարեկան գնաճը մեկ ամսում 61,36 տոկոսից հասել է 61,98 տոկոսի: Այս մասին նշվում է Թուրքիայի պետական վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հրապարակած պաշտոնական տվյալներում, գրում է Duvar-ը։

Սա 2023 թվականի ամենաբարձր պաշտոնական գնաճի ցուցանիշն է: Թուրքիայի Կենտրոնական բանկը նոյեմբերին ավելացրել էր այս տարվա վերջի և հաջորդ տարվա գնաճի կանխատեսումները, համապատասխանաբար, 65 և 36 տոկոսով։

Հիմնական խմբերի շարքում հյուրանոցները, սրճարանները և ռեստորանները գրանցել են գների տարեկան ամենամեծ աճը՝ 92,86 տոկոս, իսկ բնակարանները՝ ամենացածրը՝ 37,54 տոկոս:

Թուրքիայի առաջադեմ արհմիությունների կոնֆեդերացիայի (DİSK-AR) հետազոտական կենտրոնը նոյեմբերին պարենային ապրանքների միջին գնաճը հաշվարկել է 67 տոկոս, իսկ թոշակառուների համար սննդի գնաճը՝ 82,5 տոկոս։

Էմմա Չոբանյան