Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

2023 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակոցից միջանցիկ գնդակային վիրավորում է ստացել զինծառայող Գերասիմ Առաքելյանը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Նույն օրը բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Նկատի ունենալով, որ առկա են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի կողմից ռասսայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով ՀՀ ԶՈՒ զինծառայողին ապօրինաբար կյանքից զրկելու առերևույթ հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: