Օրակարգում է Նիկոլ Փաշինյան- Դոնալդ Թրամփ հանդիպումը. ՀՀ ԱԳՆ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է տանում, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա սեպտեմբերին հանդիպեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Եթե մենք հաստատենք, որ Նիկոլ  Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի խորհրդի նիստին, այդ շրջանակում հնարավոր կլինի կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպում»,- ասաց խոսնակը։

Վերջինս նշեց, որ, թեև, վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, սակայն այդ հանդիպումը պետք է կազմակերպել, եթե հնարավոր լինի իրականացնել բովանդակային քննարկում։ «Այստեղ պետք է նկատի ունենանք, որ լինի բովանդակություն և պայմանավորվածությունների վերահաստատում, որը հնարավորություն կստեղծի ապահովել այնպիսի պայմաններ, որ Ղարաբաղի  հարցի կարգավորման վերաբերյալ առաջընթաց գրանցվի»,- նկատեց Տիգրան Բալայանը։ 

Խոսելով  Անգելա Մերկելի՝ Հայաստան այցի հավանականության մասին էլ, Բալայանը նշեց, որ Գերմանիայի կանցլերի կողմից այցի վերաբերյալ դեռևս հստակ համաձայնություն չկա։