Սպիտակ տանը Արմեն Գրիգորյանն ու Ջեք Սալիվանը քննարկել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Քաղաքականություն
05.12.2023 | 11:05Դեկտեմբերի 4-ին Սպիտակ տանը հանդիպել եմ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Քննարկել ենք անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:
Զրուցակցիս հետ անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում վերահաստատել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու ՀՀ հանձնառությունը: