ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմն առաջարկում է հետաձգել ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայտարարության մեջ։

«ԵՄ-Հայասատան քաղհասարակության պլատֆորմի ուշադրության կենտրոնում են հայտնվել մամուլի և փորձագիտական շրջանակների հրապարակումները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` նաև Հանձնաժողով) անդամների երկու թափուր պաշտոնների համալրման խնդրահարույց գործընթացի վերաբերյալ: Ըստ այդ հրապարակումների` իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշել է այդ պաշտոնում չընտրել առաջադրված թեկնածուներից Հայկուհի Հարությունյանին, որը մինչ այդ զբաղեցրել է Հանձնաժողովի նախագահի պաշտոնը` նրան հրավիրելով խմբակցության փակ նիստի, որի շրջանակներում խմբակցության մի քանի անդամներ նրան հիշեցրել են իրենց, իրենց ընտանիքների անդամների և ընկերների առնչությամբ կայացրած որոշումները և գործողությունները` դժգոհություն հայտվելով դրանց կապակցությամբ:

Այս առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Հանձնաժողովի ուշադրության թիրախում հայտնված որոշ անձանց վերաբերյալ մտահոգություններ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը ևս ունեցել և կիսել է համապատասխան միջազգային և ներպետական գործընկերների հետ: Այդ մտահոգությունները վերաբերել են այդ անձանց հնարավոր ներգրավմանը կոռուպցիոն գործարքներում: Ցավալի է, որ Հանձնաժողովի և ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի մտահոգություններին պատշաճ ուշադրություն դարձնելու փոխարեն` Խմբակցությունը, ամենայն հավանականությամբ առանց ամբողջական պատկերն ունենալու, որոշել է ազատվել Հայկուհի Հարությունյանից` տուրք տալով անձնական շահագրգռությամբ առաջնորդվող մի քանի անդամների ցանկություններին:

Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում արձանագրել, որ Հայկուհի Հարությունյանի նախագահության օրոք Հանձնաժողովն իրեն դրսևորել է որպես իրապես անկախ և արհեստավարժ մարմին հակակոռուպցիոն մարմինների համակարգում, ինչն արտացոլված է մի շարք միջազգային գործընկերների զեկույցներում:

Ավելին, 2023թ. սեպտեմբերի 6-7-ը Էստոնիայում կայացած Բաց կառավարման գործընկերության համաշխարհային գագաթաժողովին հենց Հայկուհի Հարությունյանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որպես համաշխարհային լավագույն գործելակարգի օրինակ:

Հաշվի առնելով վերոգրյալը և արձանագրելով վերջերս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները` կոռուպցիայի դեմ պայքարի գործում ջանքերը ինտենսիվացնելու վերաբերյալ` կոչ ենք անում նրա առաջնորդած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը լրջորեն վերաբերվել իրենց լիազորություններին Կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովի ձևավորման գործընթացում : Այդ կապակցությամբ առաջարկում ենք հետաձգել ԱԺ-ի մոտակա քառօրյայում նախատեսվող Հանձնաժողովի անդամների ընտրությունը և կազմակերպել հանրային լսումներ կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող քաղհասարակության կոալիցիաների ներկայացուցիչների, այդ թվում` ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի անդամների հետ: Խմբակցության մյուս անդամներին առաջարկում ենք չթողնել այս հարցը նեղ անձնական շահագրգռություններով առաջնորդվող փոքրամասնության որոշմանը և գործուն մասնակցություն ունենալ այս հարցում»,- նշված է հայտարարության մեջ։