Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Հայաստանի 4 մարզերով անցնելուց հետո աշխարհի տարբեր երկրների 16 պրոֆեսիոնալ թիմերի հեծանվորդները քիչ անց կսկսեն պայքարը մայրաքաղաքի սրտում. նրանք կփորձեն հաղթահարել 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտը՝ անցնելով 10 շրջան:
Այն կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ժամը 12:55-ին և կավարտվի նույն հասցեում՝ Պապ թագավոր փողոցի կողմից։ Եզրափակիչ մրցափուլում կորոշվի «Tour of Armenia»-ի առաջին հաղթողը։
Եկե՛ք միասին հետևենք եզրափակիչ փուլի ամենաթեժ պայքարին, աջակցենք մարզիկներին և ներկա լինենք «Tour of Armenia»-ի փակման արարողությանը` իմանալու մրցաշարի հաղթողներին:


