Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Շվեդիայում կիրակի՝ սեպտեմբերի 13-ին, անցկացվում են ընդհանուր ընտրություններ, որոնց արդյունքում կամ իշխանության կվերադառնա ձախակենտրոն ընդդիմությունը՝ չորս տարվա դադարից հետո, կամ առաջին անգամ կառավարությունում ներկայացված կլինեն ծայրահեղ աջերը։

Նախընտրական հարցումները երկար ժամանակ կանխատեսում էին ձախ դաշինքի համոզիչ հաղթանակը գործող վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի գլխավորած աջ բլոկի նկատմամբ, որի կազմում է նաև ծայրահեղ աջ «Շվեդ դեմոկրատներ» կուսակցությունը։ Սակայն քվեարկության օրվան մոտենալուն զուգահեռ նախկին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնի գլխավորած չորս կուսակցություններից կազմված ընդդիմադիր դաշինքի առավելությունը գնալով նվազում էր։

«Մենք բոլորս գիտեինք, որ ընտրությունների արդյունքը շատ մոտ է լինելու։ Ես այդ մասին անընդհատ խոսել եմ։ Այժմ որոշումը ընտրողներինն է․ արդյո՞ք նրանք ցանկանում են կառավարություն, որն ամբողջությամբ վերահսկվելու է «Շվեդ դեմոկրատների» կողմից, թե՞ ցանկանում են իմ գլխավորած կառավարություն», – սեպտեմբերի 12-ին Ստոկհոլմում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Անդերսոնը։

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Շվեդիան կառավարել է վերջին հարյուրամյակի մեծ մասը և շարունակում է մնալ երկրի խոշորագույն կուսակցությունը։ Ձախ բլոկը խոստացել է ամրապնդել սոցիալական ապահովության պետական համակարգը և լուծել կյանքի թանկացման խնդիրը։

Միևնույն ժամանակ Քրիստերսոնը նախընտրական քարոզարշավում կենտրոնացել է իր կառավարության՝ բռնի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունքների և միգրացիոն քաղաքականության խստացման վրա։ Աջ բլոկի կողմնակիցները կարծում են, որ սեպտեմբերի 13-ի ընտրություններում հաղթանակը կնշանակի, որ ընտրողները հավանություն են տվել այս մոտեցմանը։ Քննադատները այդ օրակարգը համարում են քաղաքացիական ազատությունները խաթարող և ներգաղթյալների նկատմամբ անարդար։

«Մենք կարող ենք միավորել կուսակցություններին, ընտրողներին և լուծում պահանջող խնդիրները՝ համատեղ գործողությունների համար։ Հենց այդ պատճառով էլ մենք արդյունքի ենք ձգտում», – այս շաբաթ խորհրդարանում հայտարարել է Քրիստերսոնը։

Ի տարբերություն Գերմանիայի, որտեղ կուսակցությունների մեծ մասը բացառել է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հետ համագործակցությունը, Քրիստերսոնը «Շվեդ դեմոկրատներին» խոստացել է կառավարության առանցքային պաշտոններ՝ իր դաշինքի հաղթանակի դեպքում։