Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարները սեպտեմբերի 14-ին հանդիպելու են Քարդիֆում՝ ստորագրելու գործարք Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու գործընթաց սկսելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը։

Նշվում է, որ Քարդիֆում կայանալիք հանդիպման ժամանակ երեք երկրների առաջին նախարարները կստորագրեն համատեղ հռչակագիր, որով կպահանջեն Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվեի անցկացում։

«Հանդիպումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Էնդի Բերնհեմը պատգամավորներին ասել էր, որ կթույլատրի Շոտլանդիայի անկախության վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի անցկացումը, եթե դրա օգտին ձևավորվի հստակ համաձայնություն»,- գրում է պարբերականը։ Պարբերականը նաև հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել էր, որ կցանկանար տեսնել միավորված Իռլանդիա։ Շաբաթ օրը Դուբլին կատարած այցի ընթացքում նա ասել էր, որ Հյուսիսային Իռլանդիայի՝ Իռլանդիայի Հանրապետությանը միանալը «հիանալի բան» կլիներ՝ հարցնելով․ «Ինչպե՞ս կարող է դա վատ լինել»։