ՄԻՊ-ը Վրաստանում հայերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների հետ քննարկել է իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Թբիլիսի կատարած երկօրյա այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Ժողովրդական պաշտպանին կից կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում խորհուրդների անդամները Պաշտպանին ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները, նպատակներն ու խնդիրները։

Անահիտ Մանասյանը խորհրդի կազմում ներկայացված հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Վրաստանում հայերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է իրենց իրավունքների պաշտպանությանը և խթանմանը առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ սերտ կապի մեջ է վրաց գործընկերների հետ և պարբերաբար քննարկում է նաև հայ համայնքի իրավունքներին վերաբերելի հարցեր։

Անահիտ Մանասյանը նաև հայտնել է, որ ստեղծվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ: Խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ վրացական համայնքից: Ներկայացվել են նաև խորհրդի ստեղծման և գործունեության նպատակներն ու աշխատանքի ուղղությունները:

Հանդիպման շրջանակներում Վրաստանի Ժողովրդական պաշտպանին կից կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։