24-ամյա երիտասարդը կյանքից զրկել է 93-ամյա կնոջը և հափշտակել նրա երկու բջջային հեռախոսները․ ՔԿ

Լուրեր

23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
23.02.2026 | 09:45
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
23.02.2026 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին¸ որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։40-ին¸ «Ստեփանավան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնության անձնակազմը կանչով մեկնել է Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկը¸ որտեղ հայտնաբերվել է նույն հասցեի 93-ամյա բնակչուհի Ա. Առաքելյանի դին՝ գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներով:

«Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա. Առաքելյանին սպանել և վերջինիս պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակել է նույն գյուղի 24-ամյա բնակիչ է. Ա.-ն։

Դեկտեմբերի 1-ին, երեկոյան, Երևան քաղաքում վերջինս ձերբակալվել է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տուժողին պատկանող բջջային հեռախոսը։ Աջ ձեռքի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքի կապակցությամբ երիտասարդը հայտարարել է¸ որ այն ստացել է Ա. Առաքելյանին հարվածելու հետևանքով:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիման վրա է. Ա-ին ձերբակալելու մասին¸ ով տվել է խոստովանական ցուցմունք՝ ընդունելով իր կողմից տարեց կնոջը ձեռքով բազմաթիվ հարվածներ հասցնելու հետևանքով սպանելու և վերջինիս պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակելու հանգամանքը:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն¸ որպես վկաներ հարցաքննվել են դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցող անձինք¸ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ¸ հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։