«Տուժողները ներում են, պետությունը՝ ոչ». ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել «Սևան» ՔԿՀ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.11.2024 | 20:20
Աբխազիայում բանակցություններ են սկսվել իշխանությունների և ընդդիմության միջև
Բոլորը

Ջավահիր Մկրտչյանը 27 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի մայրն է։ Տարեց կինը և «Սևան» քրեակատարողական հիմնարկում գտնվող մի քանի այլ ցմահ դատապարտյալների հարազատներ արդեն երեք օր է` բողոքի ակցիա են իրականացնում նախ Կառավարության, ապա նաև Արդարադատության նախարարության շենքերի դիմաց՝ փորձելով պատկան մարմիններին հասցնել իրենց որդիների խոսքը։ Դատապարտյալներն արդեն 5 օր հացադուլի մեջ են։

Ցմահ դատապարտյալները նման քայլի են դիմել՝ իրենց բողոքն արտահայտելով նախորդ տարվա հուլիսին ընդունված ՀՀ քրեական նոր օրենսգիրքի դեմ, որում փոփոխություններ են կատարվել նաև պատժի կրման ռեժիմների մասով: Նախկին փակ, կիսափակ, կիսաբաց և բաց ռեժիմներին փոխարինելու եկան բարձր, միջին և ցածր անվտանգային գոտիներն առաջին հայացքից բարելավում էին ենթադրում, սակայն ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Դատապարտյալներն օրերս նաև բաց նամակ են հրապարակել։

«Տվյալ փոփոխության հետևանքով բոլոր դատապարտյալների կարգավիճակները համապատասխանեցնելու եղանակով մեզ՝ կիսաբաց ռեժիմի պայմաններում պատիժ կրողներիս, տեղափոխեցին միջին անվտանգային գոտի՝ մեղմ պայմաններում պատիժ կրելու։ Միաժամանակ, նոր Քրեակատարողական օրենսգրքի համաձայն, հաջորդ փուլը, որը մենք պետք է անցնենք, դա ցածր անվտանգային գոտին է, որում առկա են երկու պայման՝ խիստ և մեղմ։ Նշենք, որ ցածր անվտանգային գոտու խիստ և միջին անվտանգային գոտու մեղմ պայմանների միջև տարբերությունը կայանում է միայն թույլատրելի տեսակցությունների քանակով, բայց, միաժամանակ, մեր՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրողներիս համար, ցածր անվտանգային գոտու խիստ պայմանները հանդիսանում են խստացնող դրույթի հետադարձ ուժի կիրառում»,- նշվում է նամակում։

Նախկին Քրեակատարողական օրենսգրքի դրույթների համաձայն՝ ցմահ դատապարտյալները կիսաբաց ռեժիմից հետո իրավունք ունեին տեղափոխվել բաց ռեժիմ, որը նոր Քրեակատարողական օրենսգրքի դրույթներով համապատասխանում է ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններին։ Ըստ այդմ, ցածր անվտանգային գոտու խիստ պայմանները հանդիսանում են նոր և խստացնող դրույթ։

27 տարի չորս պատերի մեջ անցկացրած Արթուր Մկրտչյանն այս պահին գտնվում է միջին անվտանգային գոտու մեղմ ռեժիմում։ Դատապարտյալը դեռ նախորդ տարի պետք է տեղափոխվեր բաց ռեժիմ, որը թույլ էր տալիս առավոտյան ժամը 08։00-ից մինչև 20։00-ն լինել ազատության մեջ։ Սակայն նոր փոփոխությունը կրկին խոչընդոտել էր հասնել երկար սպասված ազատությանը։ Մկրտչյանը 6 անգամ դիմել է նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար, սակայն մեկը մյուսի հետևից մերժումներ է ստացել։ Վերջին մերժումը Մկրտչյանների ընտանիքը ստացել է մի քանի օր առաջ։

1996 թվականին այն ժամանակ 19 տարեկան զինծառայող Արթուրին մեղադրեցին 5 անձի սպանության համար և դատապարտեցին մահապատժի, որը 2003 թվականին փոխարինվեց ցմահ ազատազրկումով։ Արդեն 25 տարի է՝ ընտանիքը պնդում է՝ Արթուրին ստիպել են ընդունել մի արարք, որի հետ նա որևէ կապ չի ունեցել։

Արթուր Մկրտչյանը հայտարարում է, որ սխալ քննություն է իրականացվել, ինքը շանտաժի հետևանքով է մեղադրանքն ընդունել։ Բողոքը մնացել է օդում կախված, ավելին՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար պարտադիր է հանցանքն ընդունելը և զղջալը։ Արթուր Մկրտչյանի ընկերը՝ Արման Սարգսյանը, շեշտում է՝ փորձում են անել այնպես, որ ցմահ դատապարտյալները հույսը կտրեն, թե երբևէ կհայտնվեն ազատության մեջ։

Պրոբացիոն ծառայությունը, սակայն, հակադարձում է՝ իրենք մի քանի փուլով են իրականացնում եզրակացությունների տրամադրումը, փորձում հնարավորինս լավ ճանաչել դատապարտյալին։

Ինչո՞ւ է Քրեակատարողական հիմնարկը, որն ամենաշատն է շփվում և աշխատանք տանում ցմահ դատապարտյալի հետ, շատ դեպքերում դրական բնութագիր տրամադրում, իսկ մի քանի անգամ տեսակցության եկած Պրոբացիոն ծառայությունն անձի վարքագիծը գնահատում բացասական։

Ցմահ դատապարտյալների հարազատներն ընդգծում են՝ տուժող կողմի իրավահաջորդներից շատերը ներում կամ հավատում են դատապարտյալին, այդ դեպքում ինչո՞ւ է դատարանը կամ Պրոբացիոն ծառայությունը մերժում դիմումները։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ քաղաքական հստակ որոշում կա՝ ազատ չարձակել ցմահ դատապարտյալներին։

Դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը հաճախ էր անդրադառնում ցմահ ազատազրկվածների խնդիրներին։ Նա պարբերաբար բարձրաձայնում էր, որ այս հարցում սխալ քաղաքականության հետևանքով դատապարտյալների մոտ երբևէ ազատության մեջ հայտնվելու հույսը վերանում է։

Վարչապետ դառնալուց հետո, սակայն, Նիկոլ Փաշինյանն այս հարցով մինչ օրս լռում է։ Ցմահ դատապարտյալների մոտ ազատության մեջ հայտնվելու հույսը նվազում կամ ավելանում է ամեն անգամ, երբ արդարադատության նախարար է փոխվում։ Հեղափոխությունից հետո նախարար նշանակված Արտակ Զեյնալյանը պաշտոնավարման շրջանում հայտարարեց, որ ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու, օգտագործվելու են պայմանական վաղաժամկետ ազատման և ներման ինստիտուտները․

Այդ հնարավորությունից մինչ օրս օգտվել է ընդամենը երեք ցմահ դատապարտյալ։ Մյուսների հարազատները շարունակում են բողոքել՝ թակելով պետական տարբեր կառույցների դռները, թեև արդեն վաղուց կորցրել են հույսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան