Որդին, եղբայրը, հայրը. պատերազմը Գարախանյանների ընտանիքի 3 անդամի կյանք է խլել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 17:25
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
Բոլորը

Հադրութցի զինվորական Կարեն Գարախանյանից պատերազմն ամենաթանկն է խլել․ 44-օրյայի ժամանակ գերեվարվել են հայրն ու եղբայրը։ Եղբայրը Բաքվի բանտում դաժանորեն սպանվել է, իսկ շուրջ երկու ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին, կորցրել է ավագ որդուն՝ Ալեքսանդրին կամ, ինչպես իրենք են ասում՝ Սաշկային։

46-ամյա թիկնեղ տղամարդը որդու մասին խոսելիս փորձում է թաքցնել արցունքները։ Ասում է՝ օրեր են լինում, չի կարողանում «Եռաբլուր»-ում որդուն մենակ թողնել։

21-ամյա Ալեքսանդրը պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո չի ցանկացել թողնել զինվորական կյանքը։ Սկզբում պայմանագրային զինծառայության է անցել զորամասերից մեկում, ապա՝ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում։ Սեպտեմբերի 19-ի առավոտյան ժամը 10-ին են հայր ու որդի խոսել իրար հետ, հրաժեշտ տվել՝ պարզապես «առայժմ» ասելով միմյանց, չգուշակելով, որ դա լինելու է իրենց վերջին զրույցը։

Մեկ ամբողջ օր այդպես էլ չի հաջողվել կապ հաստատել որդու կամ նրա զորամասի հետ։ Մի կերպ բենզին հայթայթելով, ի վերջո, Կարենը հասել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղ և հանդիպել հրամանատարին։

Կարենի խոսքով՝ երկու օր անցկացրել է գյուղում՝ հուսահատ փորձելով բոլոր հնարավոր եղանակներով գտնել որդուն, սակայն ապարդյուն։ Երրորդ օրը հակառակորդը տարածքում զոհված զինծառայողների ցուցակ է տրամադրել հավաքվածներին։ Կարենը որդու անունն այնտեղ է գտել։

Որդու մարմինը գտնելու համար Կարենն ուղևորվում է արդեն գրեթե դատարկված Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 28-ն էր, մինչ բոլորը շտապում էին հեռանալ Արցախից՝ Կարենը դռնեդուռ ընկած որդու մարմինն էր փնտրում։ Կարմիր Խաչից նրան ուղղորդում են Գորիսում շարունակելու փնտրտուքը։ Գորիսում ևս արդյունքի չհասնելով՝ ընտանիքն արդեն սկսում է մարզերի և մայրաքաղաքի տարբեր դիահերձարաններ այցելել։ Անճանաչելի մի մարմին Մարտունիում են նմանեցնում Ալեքսանդրին։

Մոր խոսքով՝ չի հավատացել, որ որդու մարմինն է իր առաջ, ԴՆԹ անալիզ է հանձնել՝ նույնականացումը հերքելու համար։ Հոկտեմբերի 18-ի զանգը, ցավոք, հաստատել է՝ հայտնաբերված մարմինը Ալեքսանդր Գարախանյանինն է։

Ալեքսանդրի մարմինը հողին են հանձնել զոհվելուց ուղիղ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 19-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մինչ տղայի զոհվելու մասին տեղեկության հաստատումը՝ Քրիստինեին փորձել են հուսադրել, թե հնարավոր է՝ որդին գերեվարվել է, սակայն մայրը չէր հավատացել այդ վարկածին։

Ծնողները նման վստահություն ունեին, քանի որ Ալեքսանդրի աչքի առաջ միշտ եղել է հորեղբոր պատմությունը․ Կարենի եղբայրը և հայրը 44-օրյա պատերազմին գերեվարվել էին։ Ընտանիքն ադրբեջանցիների տարածած տեսանյութերի օգնությամբ է կարողացել նույնականացնել տղամարդկանց։

Կարենի հոր ճակատագիրը մի փոքր այլ է եղել։ Թեև 2020 թվականի դեկտեմբերին հայրենիք վերադարձած 44 գերիների ցուցակում Կարախանյան ընտանիքը գտել է պապի՝ Սաշա Գարախանյանի անունը, սակայն տարեց տղամարդը Հայաստան է վերադարձել խոշտանգված և ընդամենը մի քանի ամիս անց մահացել։

Զինվորականների ընտանիքը նման դառը ճակատագիր չէր էլ կարող պատկերացնել․ հույսները ռուս խաղաղապահներն են եղել։

Խաղաղապահների շարասյունը նրանց ուղեկցել է նաև գաղթի ժամանակ՝ հորդորելով ճանապարհ բացել հակառակորդի մուտքի համար։

Պատերազմների բովով անցած և ամենահարազատ մարդկանց կորցրած Կարախանյանների վեց հոգանոց ընտանիքը բնակություն է հաստատել Արտաշատ քաղաքում։ Առաջնահերթ 21-ամյա Ալեքսանդրի հիշատակի անկյունն են ձևավորել, հետո փորձել դժվարությամբ վարձակալած դատարկ տան համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել։

Ընտանիքը ստացել է նաև Ալեքսանդրի վերջին աշխատավարձը, որով որպես հիշատակ՝ փոքր եղբոր՝ 7-ամյա Աշոտի համար հեծանիվ են գնել։ Մյուս եղբայրը՝ 11-ամյա Արմենն էլ համեստորեն պատմում է՝ ինքը ևս հեծանիվ ուներ, ուղղակի մնաց Արցախում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան