Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն ավելացել է՝ հասնելով 254-ի

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որը պարունակում է 254 հոգու անուն։  Նշվում է, որ վերջին երկու ամսվա ընթացքում քաղբանտարկյալների թիվն  ավելացել է 17-ով։

Մասնավորապես, ցուցակը համալրել են ԶԼՄ-ների 5 ներկայացուցիչներ՝ «Abzas Media» տնօրեն Ուլվի Հասանլին, նրա տեղակալ Մոհամմեդ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզին, նույն ռեսուրսի աշխատակից Նարգիզ Աբսալամովան, ինչպես նաև «Կանալ-13» ինտերնետային հեռուստատեսության ղեկավար Ազիզ Օրուջևը։

Ցուցակում է նաև «Ադրբեջանի արժանավոր որդիների միասնություն» կուսակցության նախագահ Ռզա Սաֆարսոյը, որը ձերբակալվել է ապօրինի զենք պահելու մեղադրանքով, սակայն, ըստ իրավապաշտպանների, նա հետապնդվում է սոցցանցերում իշխանություններին քննադատելու համար։

«Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Էլնուր Հասանովն էլ ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով՝ ճանապարհային ոստիկանության հասցեին հնչեցրած քննադատությունից հետո։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալվել է նաև 12 կրոնական ակտիվիստ (բոլորը՝ շիաներ):

Քաղբանտարկյալները բաժանված են 8 խմբի։ Փոփոխություններ են տեղի ունեցել «Լրագրողներ և բլոգերներ» խմբում, որտեղ 6-ի փոխարեն այժմ 11 մարդ է ներառված, «Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ»՝ 11-ի փոխարեն դարձել է 13,«Հավատացյալներ» խմբում՝ 182-ի փոխարեն 183, «Իրավապաշտպաններ» խմբում առկա է 2 հոգի, «Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ» խմբում՝ 5, «Տերտերի գործով դատապարտվածներ» խմբում՝ 7, «Գյանջայի գործով դատապարտվածներ» խմբում՝ 22 մարդ, «Ցմահ դատապարտվածներ» խմբում՝ 11 մարդ։

Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։

Էմմա Չոբանյան