Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում 4 հայ կա. ՀՀ ԱԳՆ
Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքայն էջը:
Նշենք, որ նախապես հաղորդվում էր ՀՀ մեկ քաղաքացու մահվան մասին: