2030թ․ ձմեռային օլիմպիական խաղերը կարող են անցկացվել Ֆրանսիայում, իսկ 2034 թվականին՝ ԱՄՆ-ում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել է ֆավորիտ երկրներին, որոնք կարող են ընդունել ձմեռային օլիմպիական խաղերը 2030 և 2034 թվականներին․ դրանք են՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը։ Նախնական որոշումը կայացվել է նոյեմբերի 29-ին Փարիզում կայացած ՄՕԿ-ի նիստից հետո, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ակնկալվում է, որ Ֆրանսիայում ձմեռային մարզաձևերի հետ կապված դիսցիպլիններ կանցկացվեն ֆրանսիական Ալպերի տարբեր վայրերում, իսկ սառույցի վրա մրցումները կանցկացվեն Նիսում՝ Լազուրե ափին։

ԱՄՆ-ում 2034 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման վայրը պետք է լինի Սոլթ Լեյք Սիթին, որտեղ 2002 թվականին արդեն անցկացվել են ձմեռային օլիմպիական խաղերը։

Ապագա ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Կառլ Ստոսսի խոսքով՝ ՄՕԿ-ը մանրամասն քննարկումների մեջ կլինի ապագա խաղերը հյուրընկալող երկրների հետ մինչև 2024 թվականի հուլիսը, երբ Փարիզում տեղի կունենան ամառային օլիմպիական խաղերը։ Այդ ժամանակ պաշտոնապես հայտնի կդառնան ապագա խաղերն ընդունող երկրները։

Բացի այդ, ՄՕԿ-ը դիտարկում է նաև Շվեյցարիան որպես ձմեռային Օլիմպիական խաղերի հնարավոր ընդունող երկիր. ակնկալվում է, որ երկիրը կընդունի Օլիմպիական խաղերը 2038 թվականին: Դրա հետ մեկտեղ, ձմեռային խաղերն ընդունելու հնարավորություն ունի նաև Շվեդիան, սակայն երկու երկրներում էլ ներկայում չկա հասարակական կոնսենսուս Օլիմպիական խաղերի անցկացման հարցում։