Ռուս զինվորականը Երևանում «Ուրալ»-ով բախվել է խանութի պատին, հետընթացով՝ արմատախիլ արել ծառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Սեբաստիա 129 հասցեում այսօր վաղ առավոտյան ժամը 4-5-ի սահմաններում ռուս զինվորականն «Ուրալով» բախվել է կոսմետիկայի խանութի պատին, ինչի հետևանքով խանութի պատը փլուզվել է։ Դեպքի վայրում գտնվողների խոսքով՝ մեքենան հետընթաց կատարելիս բախվել մայթեզրի ծառին ու արմատախիլ արել այն։ 

Խանութի տերը, որ չցանկացավ ներկայանալ, Factor TV-ի հետ կադրից դուրս զրույցում նշեց, որ առավոտյան է իմացել դեպքի մասին․ 

«Այդ պահին ոչ ոք չի եղել ներսում, զանգեցին, ասացին, որ վթար է եղել։ Տարածքն իմը չէ, վարձակալությամբ ենք վերցրել, մոտավոր վնասի չափը չենք կարող ասել, ապահովագրական ընկերությունից ասել են՝ ոչնչի ձեռք չտանք, մինչև գան, նկարեն»։ 

Բացի կոսմետիկայի խանութից, վնասվել է նաև հարևանությամբ գործող սմարթֆոնների խանութի դարպասը։ Ըստ ականատեսների՝ վարորդը խմած է եղել, վթարից  վնասվել է նաև «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որը, Factor TV-ի նկարահանման պահին տարածքում չէր։ 

Վարորդը լուսադեմին շտապ օգնությունով տեղափոխվել է հիվանդանոց, որոշ ժամանակ անց՝ դուրս գրվել։ Վթարի հետևանքով զոհեր չկան։