Պայքարելու ենք, որ վերականգնվեն Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց իրավունքները․ ՔՊ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես է բացվել ՀՀ Ազգային ժողովում։ Ներկայացված են Բաքվի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգությունը, հայ ճարտարապետների և ինժեներների հեղինակած շինություններն ու Բաքվի հայ մեծահարուստների ժառանգությունը։

Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ հետևողական պայքարելու են, որպեսզի վերականգնեն Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց իրավունքները։

«Ինչպես գիտեք՝ Ադրբեջանից հայերի բռնի գաղթը սկսվել է 1988 թվականի փետրվարի 27-ից Սումգայիթի ջարդերով և շարունակվել է Բաքվում ու Ադրբեջանի այլ քաղաքներում։ Փաստացի չունենալով միջազգային հանրության պատշաճ գնահատականը՝ այն քաղաքականությունը, որը վարել է այն ժամանակվա ադրբեջանական իշխանությունը հայերի հանդեպ՝ ագրեսիվ և էթնոֆոբ, շարունակվել է մինչ օրս, և վերջերս կրկին Լեռնային Ղարաբաղից ունեցել ենք ավելի քան 100 հազար հայերի բռնի գաղթ։ Ադրբեջանում ծնված և Հայաստան տեղափոխված հայերի թիվն այս պահի դրությամբ ավելի քան 500 հազար է, իսկ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանից բռնագաղթած հայերի թիվը 800 հազարից ավելի է։ Մեր հասարակական կազմակերպության հիմնական նպատակը հետևողական պայքարն է Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայերի ոտնահարված իրավունքների պատշաճ բարձրաձայնման, արձանագրման և վերականգման համար՝ սկսած պատմամշակութային ժառանգությունից և վերջացրած վերադարձի իրավունքից»,- ընդգծեց Գաբրիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան