Էրդողանը ԱՄՆ-ին սպառնում է արբիտրաժային դատարանով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Յոհանեսբուրգում կայացած «BRICS»-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է լրագրողների հետ։ Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահն անդրադարձել է ամերիկյան F-35 նոր սերնդի ռազմական ինքնաթիռների մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակին. տեղեկացնում է 

Վերջին օրերին ԱՄՆ-ի կոնգրեսի որոշմամբ, ժամանակավորապես սառեցվել էր այդ ինքնաթիռների մատակարարման գործընթացը Թուրքիային։ Նման քայլի պատճառներից մեկը այն է, որ Թուրքիան դեռևս ազատ չի արձակում իր տարածքում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Մյուս պատճառն այն է, որ Թուրքիան Ռուսաստանից  պատրաստվում է ձեռք բերել «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։

Էրդողանը թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել է.

«Այժմ մեզ ինչ-որ տեղից նորից  սկսել են սպառնալ։ Ասում են, թե F35-երը կարող են չտրամադրել մեզ։

Մենք նրանց ասացինք, որ գոյություն ունի միջազգային արբիտրաժային դատարան: Եթե չտան, մենք կդիմենք միջազգային դատարան: Եթե բանը հասնի դրան, այդ դեպքում էլ մենք այլընտրանք ունենք:

Գալով S-400-ների թեմային՝ պետք է (ԱՄՆ-ին-խմբ.) ասեմ հետևյալը՝ «Դուք միշտ շեշտում եք S-400-ների թեման: Պետք է հիշեցնեմ, որ մենք ձեզանից բազմիցս զենք ենք ուզել, բայց դուք չեք տվել»:

Չնայած դրան՝ մենք միշտ բարի կամք ենք դրսևորել, այդ թվում՝ Ինջիրլիքի հարցում: Սակայն նրանք մեր դրսևորած բարի կամքին համարժեք պատասխան չեն տվել:

Չպետք է մոռանալ, որ արդեն ապրում ենք մի աշխարհում, որտեղ միշտ կա այլընտրանք»: