Հաղորդում հանցագործության մասին․ «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ-ն փաստաբան Նարեկ Ալոյանին թույլ չի տալիս տեսակցել արգելանքի վերցված անձին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Փաստաբան Նարեկ Ալոյանն ահազանգում է․ արդեն երկու ժամ է՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահ ծառայողները թույլ չեն տալիս տեսակցել անձին, որն արգելանքի է վերցված։

«Այսօր ժամը 11։20-ի սահմաններում մոտեցել եմ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայողներին, նրանց կողմից դեռևս ժամը 04։40-ին արգելանքի վերցված Ս.Լ.-ին փաստաբանական օգնություն տրամադրելու նպատակով։

Նկատի ունենալով, որ իմ մուտքը /հաղորդակցումը/ Ս.Լ.-ի հետ չի թույլատրվում, դեպքի մասին իմ 044-44-44-08 հեռախոսահամարից հետևյալ ժամերին ահազանգել եմ հետևյալ կառույցներին.

ՄԻՊ (116) – 11:33, 12:00, 12:25,

ԱԱԾ Սահմանապահ զորքերի թեժ գիծ (015-20-20-20) – 12:03,

ԱԱԾ թեժ գիծ (191) – 12:45, ինչի արդյունքում ԱԱԾ-ի կողմից իմ մուտքը վստահորդիս մոտ դեռևս չի թույլատրվել։

Կարծում եմ, որ նշված արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առերևույթ հատկանիշներ (փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը), ուստի՝ տալիս եմ սույն հաղորդումը հանցագործության մասին»,-  նշում է Նարեկ Ալոյանը։

Factor.am-ի տեղեկություններով՝  արգելանքի վերցվածը կասկածվում է կեղծ վիզայով ԱՄՆ մեկնելու փորձ կատարելու մեջ։ Փաստացի, լրացել է նրան արգելանք տակ պահելու 6 ժամը, սակայն նրան, ո՛չ ազատ են արձակում, ո՛չ էլ հնարավորություն են տալիս փաստաբանական օգնություն ստանալու։

Նարեկ Ալոյանը մեզ հետ զրուցում ասաց, որ իր մուտքը և հաղորդակցությունը ձերբակալվածի մոտ թույլ չեն տալիս՝ պատճառաբանելով, թե նրա հետ աշխատանքներ են տանում։ Փաստաբանը, սակայն, պնդում է, որ ինչ բնույթի աշխատանք էլ տարվելիս լինի անձի հետ, նրա պաշտպանը կարող է մասնակից լինել այդ գործընթացին։

Արաքս Մամուլյան