Նոր նշանակումներ ՀՀ Քննչական կոմիտեում
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Հովիկ Խաչատրյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։
Մեկ այլ հրամանով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ վարչության պետի տեղակալ է նշանակվել Արթուր Սարգսյանը՝ ազատվելով նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։