Պարտադիր չէր Քոչարյանին կալանավորել. «Յոթի գործով» նախկին բանտարկյալ

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը զարմացրեց ոչ միայն նրա կողմնակիցներին, այլև տարիներ շարունակ այդ մասին բարձրաձայնող քաղաքական գործիչներին: Անկախ հետագա իրավական ընթացքից` արձանագրենք, որ նման շրջադարձ դժվար էր պատկերացնել մի քանի ամիս առաջ, երբ ԱԺ «Ելք» խմբակցությունը` գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախաձեռնեց «Մարտի 1»-ի գործով խորհրդարանական լսումներ:

Ստեղծված նոր իրավիճակի շուրջ Factor.am-ը զրուցել է ՀԱԿ վարչության անդամ,Աբովյանի նախկին քաղաքապետ,«Մարտի 1»-ի մայր գործից անջատված «Յոթի գործով» դատապարտված և համաներմամբ ազատ արձակված Գրիգոր Ոսկերչյանի հետ:

-Ձեզ համար սպասելի՞ էին նման զարգացումները։

-Ցանկալի և սպասելի էր, որ տեղի ունենան այդ գործի բացահայտման ուղղությամբ քայլեր, բայց Քոչարյանի կալանքն անակնկալ էր:

-Յուրի Խաչատուրովի` գրավի դիմաց ազատ արձակումը չհիասթափեցրե՞ց Ձեզ:

-Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Ազատ արձակումը դեռ չի նշանակում, թե քրեական գործը փակված է: Այն մարդկանցից չեմ, որ պահանջեմ` բոլորը փակի տակ լինեն: Մեր նկատմամբ արեցին նման բան, բայց նույն պատասխանի կողմնակիցը չեմ: Կարևորը` իրավապահ համակարգը ճիշտ աշխատի: Դեռ սովետական ժամանակներից մեր դատական համակարգը լիովին չի բարեփոխվել: Հեղափոխություն եղավ, բայց քննիչները, դատավորները նույն մարդիկ են, չէ՞: Կուզեի` առանց ավելորդ մարդասիրության, բայց օրենքով և ոչ դաժան լիներ ամեն ինչ:

-Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում խոսեց նախագահի լիազորությունների մասին` նշելով, որ բանակի օպերատիվ կառավարումը նախարարի գործն է, շատ հարցերի նախագահը կարող է չտիրապետել: Սա այն հա՞րցն է, որ նախագահը կարող է չտիրապետել:

-Ես ունեմ իմ կարծիքը և քաղաքական գնահատականը, բայց հիմա իրավական գործընթացների ժամանակն է: Բայց եթե նախարարն ինքնագլուխ է արել, ապա ստացվում է` Քոչարյանը լավ նախագահ չէ: Ուժայինները լիովին ենթակա էին նախագահին: Կամ, որ չէր տիրապետում, ինչպե՞ս էր հեռուստատեսությամբ ասում, թե որոշները մեքենայի հետևից կրակում և թաքնվում են:

-Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությանը կո՞ղմ եք:

-Ի՞նչ ասեմ: Թող կանչեն, եթե նպատակահարմար են գտնում: Ի՞նչ է պատահել:

-Քոչարյանի գրասենյակի ղեկավարը լրագրողների հետ զրույցում ասաց հետևյալը. «Մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ կան, որ ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտել է, բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:

-Թող զոհերի ծնողներին ասի այդ ամենը: Դա իր խնդիրը չէ` մենք հոգնա՞ծ են, թե՞ չէ:

-Սերժ Սարգսյանը կներգրավի՞ այս գորրծում:

-Ի՞նչ իմանամ: Ես հո գործող կառավարության անդամ չե՞մ կամ քննչականի ղեկավար:

-Խաչատուրովի հետ կապված իրավիճակը որքանո՞վ կազդի մեր` ՀԱՊԿ-ի հետ գործընկերության և վարկանիշի վրա:

– Ի՞նչ կապ ունի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղա՞ր է, թե՞ ոչ: Պետք է ներվի՞: Եթե նման մի պաշտոնյա անփութությամբ կամ դիտավորյալ մարդ սպանի, պետք է խնդիրնե՞ր լինեն ՀԱՊԿ-ի հետ: Ես ասեմ, որ պարտադիր չէր Քոչարյանին կալանավորել: Նրանից էլ կարող էին գրավ պահանջել: Ինձ համար էական չէ, որ այս պահին բոլորը նստեն: Դա չէ հարցը: Գլխավորն այն է, որ գործընթացը գնում է:

Լևոն Փանոսյան